Tag Archives: Vlad Mouradyan

ՆԻԿՈԼԱՅ ՄԱԴՈՅԱՆ. «ԲԵՄԻՑ ԵՐԲԵՎԷ ՉԵՄ ՎԱԽԵՑԵԼ…»

Vlad MouradyanMarch 16th, 2012
by
under Uncategorized, Հայերեն հոդվածներ.
No Comments.

Այս տաղանդավոր երիտասարդը երաժշտական փայլուն կրթություն է ստացել` ուսում առնելով հայտնի երաժշտներ Հ.Բոգդանյանի, Զ.Բրոնի, Ի.Ստեռնի, Մ.Սոլովյովի ղեկավարությամբ: Համերգներ է ունեցել աշխարհահռչակ դիրիժորների եւ լավագույն սիմֆոնիկ նվագախմբերի հետ (Կ.Աբբադո, Վ.Գերգիեւ, Ա.Կաց եւ այլք), հանդես է եկել հայտնի համերգասրահներում` Tivoli, Concertgebouw, Royal Festival, Giuseppe Verdi թատրոն, Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճ և այլուր:

Միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Նիկոլայ Մադոյանը պարբերաբար համերգներ է տալիս նաեւ Հայաստանում: Վերջերս էլ որպես մենակատար հրավիրված էր Երեւան‘ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ներկայացնելու Պագանինիի Ջութակի 3-րդ կոնցերտը (դիրիժոր` Վոլտե Ջոնգի):

-Փաստորեն, երաժշտի ուղին սկսել եք Երեւանում:

-Այո, առաջին քայլերս արել եմ Ա.Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցում: Այնուհետեւ տեղափոխվել եմ Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոց: Այնտեղ ինձ բախտ վիճակվեց սովորելու ճանաչված մանկավարժ Բոգդանյանի դասարանում: Դպրոցն ավարտելուց հետո Նովոսիբիրսկից հրավեր ստացա սովորելու Զախար Բրունոյի դասարանում: Ապա սկսվեցին համերգային շրջագայություններս:

-Ինչո՞ւ ընտրեցիք ջութակը:

-Մինչ ջութակի դասարան ընդունվելս փորձեցի դաշնամուրի դասարան ընդունվել, սակայն… ասացին, թե ընդունակություններս չեն ներում: Բայց եթե անկեղծ լինեմ, ապա պետք է ասեմ, որ ինձ միշտ էլ ձգել է ջութակը: Ծնվել-մեծացել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ բոլորն էլ սիրել¬գնահատել են դասական երաժշտությունը£ Պապս օպերայի սիրահար էր: Կարելի է ասել, որ անգիր գիտեր օպերային գրեթե բոլոր հայտնի դերերգերը: Հավանաբար երաժշտության հանդեպ այս մեծ սերն ինձ գեներով է փոխանցվել: Մայրս էլ երաժշտական կրթություն ուներ: Հետ նայելով‘ միշտ շնորհակալությունս եմ ասում մորս, ում օգնությամբ ընտրեցի այս ճանապարհը, ուժերս ուղղորդվեցին այնտեղ, որտեղ կարողացա առավելագույնս դրսեւորվել:

-Բեմ բարձրանալիս չե՞ք հուզվում:

-Առանց հուզմունքի անհնար է, բայց ես ամեն ինչ անում եմ, որ այն նվագելիս ինձ չխանգարի: Բեմից երբեւէ չեմ վախեցել:

-Ձեզ ծանո՞թ է նախանձի զգացումը:

-Նախանձը‘ ոչ, բայց առողջ մրցակցությունն ինչ¬որ առումով խթան է, որ ստիպում է քեզ էլ գնահատել սեփական ուժերդ եւ կանգ չառնել, չբավարարվել ձեռք բերած արդյունքով: Իրականում դժվար է կողքից ինքդ քեզ վրա հայացք գցելը, ոչ կատարյալ կողմերդ տեսնելն ու գնահատելը:

-Այդ դեպքում ո՞վ է Ձեր քննադատը, ո՞ւմ կարծիքն է Ձեզ համար շատ կարեւոր:

-Իմ քննադատը առաջին հերթին ես եմ, ինքս ինձնից պետք է գոհ մնամ: Թանկ են ինձ համար մեծ երաժիշտների խոսքերը: Վերջերս կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանն էր եկել համերգի եւ բարձր գնահատեց իմ կատարումը: Անչափ հաճելի էր: Նրա կարծիքն ինձ համար չափազանց թանկ է:

-Նիկոլայ, բարդ ստեղծագործություններ եք միշտ կատարում: Որքա՞ն ժամանակ է ձեզանից խլում երաժշտությունը:

-Առաջ ավելի շատ ժամանակ էի ծախսում երաժշտության վրա, այժմ`օրական մոտավորապես 5-6 ժամ, երբեմն‘ ավելի շատ: Ընդ որում, միշտ չէ, որ պետք է ֆիզիկապես մատներդ վարժեցնես, երբեմն կարելի է պարզապես նստել, ի մի բերել մտքերը: Կատարելու առումով թերեւս ամենադժվարը Պագանինիի երաժշտությունն է: Շատ էներգիա է խլում կատարողից: Ես նախընտրում եմ ամբողջական շարքեր ընդգրկող ծրագրեր, ինչպես, օրինակ, Բեթհովենի 10 սոնատները ջութակի եւ դաշնամուրի համար: (Նշենք, որ մեկ համերգի ընթացքում Նիկոլայ Մադոյանը կատարում է Պագանինիի 24 կապրիսները, Բախի մենանվագ սոնատները եւ պարտիտները, ջութակի եւ կլավիրի համար 6 սոնատները, ինչպես եւ Մենդելսոնի, Բրամսի, Գրիգի, Պրոկոֆեւի սոնատները.- Վ.Մ.):

-Ձեզ իսկապես կարելի է նախանձել: Բավական է միայն կարդալ այն պատկառելի դիրիժորների անունները, որոնց հետ համագործակցել եք: Ո՞ւմ հետ էր ավելի հետաքրքիր աշխատելը:

-Իսկապես, շատ ու շատ դիրիժորների հետ եմ աշխատել, ընդ որում` մեծանուն դիրիժորների: Անասելի ազդեցություն է թողել ինձ վրա Առնոլդ Կացը:

-Դուք Երեւանի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր եք, նշենք‘ ամենաերիտասարդ պրոֆեսորը, պարգեւատրվել եք ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, ՙԵրեւանի զինանշան՚ հուշամեդալով, 2002-ին ստացել եք ՀՀ նախագահի մրցանակը, 2004-ին Ձեզ շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:

-Շնորհակալ եմ, որ հայրենիքում ինձ գնահատում են: Արդեն 20 տարի ապրում եմ Գերմանիայում, բայց հաճախ եմ գալիս Երեւան: Դրսում էլ միշտ պրոպագանդում եմ հայ կոմպոզիտորներին‘ Բաբաջանյան, Խաչատրյան: Արտասահմանյան հանդիսականը նրանց ստեղծագործությունները ջերմորեն է ընդունում:

-Ձեր հարցազրույցներում միշտ խուսափում եք անձնական թեմայի շուրջ խոսելուց: Ինչո՞ւ:

-Չէ, նման բան չկա: Չեմ թաքցնում‘ ընկերուհի ունեմ:

-Եվ վերջին հարցը, երբ Ձեզ ծափահարում են` հավատո՞ւմ եք, որ հանդիսատեսը անկեղծ է: Ասում են` երբեմն դահլիճը տուրք է տալիս քաղաքավարությանը:

-Կարծում եմ` հանդիսականը ամենալավ բարոմետրն է: Ցանկանում եմ, որ հանդիսատեսը, դահլիճը միշտ էմոցիոնալ վերելք ապրի:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Nikolay Madoyan – L.van Beethoven Sonata N7-Allegro con brio

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (2 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, , .

spacer

ԹՈՓՉՅԱՆՆ ՈՒ ՁՄՌԱՆ ԱՆՈՒՐՋՆԵՐԸ

Vlad MouradyanJanuary 28th, 2012
by
under Uncategorized, Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ  նվագախմբի (ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը օրերս կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց նվագախմբի առաջիկա  ծրագրերը: Էդուարդ Թոփչյանը վերջերս է վերադարձել Իսպանիայից, ուր հրավիրված էր` ղեկավարելու Տոլեդո քաղաքի նորաստեղծ սիմֆոնիկ նվագախմբի առաջին համերգը: Է. Թոփչյանն ընդգծեց, որ շարունակելու է ինտենսիվ աշխատանք ծավալել, ինչպես հայրենիքում, այնպես էլ Իսպանիայում: (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, , .

spacer

ԹՈՓՉՅԱՆԸ ՉԻ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ…

Vlad MouradyanDecember 18th, 2011
by
under Uncategorized, Հայերեն հոդվածներ.
No Comments.

 

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԸ հրավեր է ստացել եւ հունվար ամսին պատրաստվում է մեկնել Իսպանիա: Ինչպես օրերս կայացած ասուլիսի ժամանակ ասաց նա, ինքը գլխավոր հրավիրված դիրիժորի կարգավիճակում տարին երկու եւ ավելի ամիս կբացակայի հանրապետությունից: Նա առայժմ հրաժարվեց նշել նվագախմբի անվանումը, որի հետ այսուհետ աշխատելու է. դեռ բարձրաձայնելու իրավունք չունի: (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer

ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆ. ՙԳՆԱՑԵՔ, ԳՈՐԵՆՇՏԵՅՆԻՆ ԱՍԵ°Ք, ՈՐ ՄԵՆՔ ԱՈՒԼ ՉԵՆՔ՚

Vlad MouradyanNovember 1st, 2011
by
under Uncategorized, Հայերեն հոդվածներ.
No Comments.

Օրերս ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) հանդես եկավ 2010-2011թթ. համերգաշրջանի եզրափակիչ համերգով: ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց. ՙՀամերգաշրջանի եզրափակիչը որոշեցինք նվիրել երիտասարդ թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթի 1-ին մրցանակակիր ՆԱՐԵԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻՆ՚: Պարոն Թոփչյանը շեշտեց, որ չի ցանկանում այնպիսի տպավորություն թողնել, թե Նարեկի հետ համատեղ համերգ կազմակերպելու պատճառը Չայկովսկու մրցույթում հաղթանակն էր, թեեւ այն շատ ուրախալի փաստ է: (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer

Маэстро раздражает музыка в стиле рабис

Vlad MouradyanNovember 1st, 2011
by
under Статьи на русском.
No Comments.

26-го июня в концертном зале им. Арама Хачатуряна состоялся концерт, посвященный семье Орбелянов. Выступил хор Йельского университета (Yale Alumni Chorus) под управлением Джефри Дума – в хор входят 175 человек, все они были в Ереване. Хор был основан в 1998 году и, кстати, состоит из выпускников различных факультетов: врачей, физиков и др. В концерте также принял участие Государственный филармонический оркестр Армении под управлением Эдуарда Топчяна и камерный хор “Парос” под управлением Раффи Микаэляна. Звучало сопрано Сюзанны Мелконян – солистки Национального академического театра оперы и балета имени А. Спендиаряна, выступили солист нью-йоркской “Метрополитен-опера” Егише Манучарян (тенор) и американец Джон Руз (баритон). (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ. ՙԿԱՐԾԵՍ 90 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՏԱՆԻ ԼԻՆԵՄ՚

Vlad MouradyanNovember 1st, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
2 Comments.

Հունիսի 4-ին ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահում կայացավ հայ մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, մշակութային, հասարակական գործիչ, ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, միջազգային մի շարք ակադեմիաների իսկական անդամ Էդվարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյանին նվիրված մեծարման երեկո, որի ընթացքում հնչեցին հոբելյարի` տարբեր տարիներին գրված ստեղծագործություններ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) կատարմամբ: Համերգային ծրագրում ընդգրկված էին հատվածներ ՙՔաոս՚ ֆիլմի համար գրված երաժշտությունից (Տանգո եւ քնարական պատկեր ՙՇուշանիկ՚), ՙԻնտրոդուկցիա եւ անընդհատ շարժում ջութակի եւ նվագախմբի համար՚,ՙ Պոեմ-էպիտաֆ լարային նվագախմբի համար՚ (մենակատար` Նիկոլայ Մադոյան), ՙՍիմֆոնիա լարայինների եւ գոսերի համար՚: (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 4.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, , .

spacer

ԲԵԹՀՈՎԵՆԸ ԹՈՓՉՅԱՆԻՆ ՙՎԱԽԵՑՐԵԼ Է՚…

Vlad MouradyanSeptember 20th, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Սեպտեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ Երեւանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի հանդիսավոր բացումը:

Փառատոնն իրականացվում է ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Փառատոնը հյուրընկալել է արդի համաշխարհային դասական երաժշտարվեստի ավելի քան տասնհինգ ներկայացուցիչների աշխարհի ամենատարբեր երկրներից` (Մեծ Բրիտանիա,Ֆրանսիա, Նորվեգիա, Գերմանիա, Ճապոնիա, Իտալիա, Պորտուգալիա, Ռուսաստան): (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԴԵՄՔԵՐԸ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ

Vlad MouradyanSeptember 13th, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

ՀՀ Մշակույթի նախարարություն աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը 2011թ. սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 12-ը կիրականացնի Երեւանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը` նվիրված Հայաստանի Հանրապետության 20-ամյակին եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 85-ամյակին: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը եւ Ալեքսանդր Չաուշյանը:

Փառատոնն իրականացվում է ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Այդ  մասին մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամլո պատասխանատու Անահիտ Օրդյանը: Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ տասը համերգից բաղկացած փառատոնը կհյուրընկալի արդի համաշխարհային դասական երաժշտարվեստի ավելի քան տասնհինգ  կարկառուն ներկայացուցիչների աշխարհի ամենատարբեր երկրներից: (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer