Tag Archives: Samvel Danielyan

Հայուհի տատիկի “ներդրումը” Պենդերեցկու կարիերայում

January 21st, 2014
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում «Արահետներ լաբիրինթոսի միջով» (ռեժիսոր՝ Հոլմ Թակկեն) վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ կավարտվի լեհ ականավոր կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 80-ամյակին նվիրված, հունվարի 13-ից մեկնարկած համերգաշարը: Այս օրերին երեւանյան համերգասրահներում հնչեցին կոմպոզիտորի գործիքային, կամերային, սիմֆոնիկ ստեղծագործություններն ու կինոերաժշտությունը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Երիտասարդական, Կամերային նվագախմբերի, «Հովեր» երգչախմբի, արտերկրյա եւ հայաստանցի երաժիշտների մեկնաբանմամբ: «Առավոտի» հետ զրույցում ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Կարմեն Թոսունյանը (լուսանկարում՝ Պենդերեցկու հետ) հիշեցնելով, որ կոմպոզիտորի երրորդ այցն է Հայաստան, ասաց. «Երաժիշտներիս ու հանդիսատեսի համար միանշանակ մեծ պատիվ է կատարել լեգենդար կոմպոզիտորների ստեղծագործությունները, այն էլ նրանց ղեկավարությամբ: Մանավանդ որ, Պենդերեցկու դեպքում, դրանք ստեղծվել են հոգեւոր երաժշտության հենքի վրա: Ասվածի վկայությունն է «Դավթի սաղմոսները», «Հոգեհանգստյան պատարագը», «Լեհական ռեքվիեմը», «Օրհներգ սուրբ Դանիելին», «Չարչարանքներ ըստ սուրբ Ղուկասի» եւ այլ ստեղծագործություններ»: Ջութակահարը նշեց, որ կոմպոզիտորի ստեղծած արժեքներն արտահայտում են իր ապրած ժամանակները՝ սկսած երիտասարդ տարիքից. «Իհարկե, մեծանուն շատ արվեստագետներ, անկախ տվյալ ժամանակի թելադրանքից, իրենց արվեստով անդրադարձել են աշխարհում կայացած դրական կամ նեգատիվ այս կամ այն իրադարձություններին: Սակայն ուսումնասիրելով Պենդերեցկու գործունեությունը, ակնհայտ է, որ ցանկացած խոշոր իրադարձություն իր արտացոլումն է գտել նրա երկերում: Օրինակ, Հիրոսիմայի զոհերի հոգեհանգստի համար գրված պատարագը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 40-ամյակին նրա ստեղծած մեծակտավ գործը եւ այլն: Հիմա էլ կոմպոզիտորն աշխատում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված մեծակտավ երկի վրա»: Տարածված այն կարծիքին, թե Պենդերեցկին հաճախ չի ուրիշի վստահում իր ստեղծագործությունների առաջին կատարումը, Կարմեն Թոսունյանը նախ տեղեկացրեց, որ իբրեւ կոմպոզիտոր նրա առաջին հրապարակային ելույթը միջազգային մակարդակով կայացել է 26 տարեկանում, Վարշավայում՝ համաշխարհային փառատոնի շրջանակներում, իբրեւ դիրիժոր էլ՝ 39-ում, ապա ասաց. «Իր երկերի առաջին կատարումների մեծ մասը ղեկավարել են աշխարհահռչակ դիրիժորներ, այդ թվում՝ Զուբին Մեթան, Լորին Մազելը, Մարիս Յանսոնը, Շառլ Դյուտուան, Վոլֆգանգ Սաղարիչը, Մարիս Յանսոնսը եւ այլն: Իսկ գործիքային ստեղծագործությունների առաջին կատարողներն են հանդիսացել հայտնի երաժիշտներ՝ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը, ջութակահարներ Իսահակ Ստերնը, Աննե Սոֆի Մութերը, դաշնակահար Լամբերտ Օրքիսը, ալտահար Յուրի Բաշմետը, ֆլեյտահար Ժան-Պիեռ Ռամպալը…»: Կոնցերտմայստերը հիացմունքով խոսեց Պենդերեցկու օպերաների («Ուբու արքա», «Սեւ դիմակ», «Կորուսյալ դրախտներ» եւ այլն), խորհուրդ տալով, որ դրանց հատվածաբար կարելի է ծանոթանալ համացանցում: Նաեւ ցանկություն հայտնեց, թե լավ կլիներ, որ արմատներով հայ կոմպոզիտորի որեւէ օպերա բեմադրվեր Հայաստանում: Կարմեն Թոսունյանը նկատեց. «Հնարավոր է, որ այսօր նա չդառնար աշխարհահռչակ Պենդերեցկի, եթե մանուկ ժամանակ հայուհի տատիկի ձեռքը բռնած մշտապես չգնար հայկական եկեղեցի պատարագ ունկնդրելու»:

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer

Armenian “Turandot” scored off against the Italians

July 31st, 2012
by
under English Articles.
No Comments.

 Armenian  “Turandot” scored off against the Italians 

This is the opinion of specialists after the Armenian premiere of “Turandot”

The Armenian premiere as a concert performance of Puccini’s “Turandot” opera, one of the masterpieces of all-time opera literature, which took place at the beginning of July and was repeated on July 28 thus concluding the APO 2011-2012 concert season, still remains in the limelight of the experts as one of the main musical events of the year. Armenian audience of operatic art is not always given such a chance to deal with masterpieces of such caliber performed on a highest level like it was with Eduard Topchjan’s version of “Turandot”. (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

Հայտնի սրահներից հետո՝ նաեւ «Արամ Խաչատրյան»

May 9th, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Նարե Արղամանյանի համար «կանաչ լույս» է վառել ճապոնացի դաշնակահար Միցուկո Ուչիդան

Վիեննաբնակ երիտասարդ դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Նարե Արղամանյանը Ցյուրիխի, Բեռլինի, Վիեննայի, Դորտմունդի, Տոկիոյի, Թել-Ավիվի եւ այլ հայտնի համերգասրահներում մենահամերգներ ունենալուց, ամերիկյան, կանադական եւ այլ նվագախմբերի հետ համերգներից հետո, առաջին անգամ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 9-ին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան), ներկայացավ հայ երաժշտասերին: (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

«Այժմ արագության դար է»

March 30th, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Դրա համար էլ, ըստ իտալացի դիրիժորի, Արեւմուտքում  փոխանակվում են ներկայացումներով ու դեկորներով

Իտալացի օպերային դիրիժոր Ռոբերտո Ջանոլան մեքսիկյան հերթական հյուրախաղերից հետո,  22 ժամ օդային ճանապարհ կտրելով եւ ընդամենը 2-3 ժամ հանգստանալուց հետո, առաջին փորձն անցկացրեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ: Հյուրախաղորդ դիրիժորի եւ ՀՊՖՆ-ի համերգը կայացավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 30-ին: (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

«Կյանքի գերարագ ռիթմի պայմաններում չեմ մեղադրում հանդիսատեսին»

March 1st, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Ըստ իտալացի դիրիժոր Ալֆրեդո Սորիչետիի՝ այսօր պարտադիր չէ, որ բոլոր դահլիճները լինեն լեփ-լեցուն

Առաջին անգամ Երեւանում է իտալացի ճանաչված դիրիժոր Ալֆրեդո Սորիչետին, ով «Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 2-ին կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ): (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer