ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ

Vlad MouradyanSeptember 18th, 2012
by
under Uncategorized, Հայերեն հոդվածներ.
No Comments.
 Ինչպես <<Իրավունք>>-ին հայտնեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի  մամլո ծառայությունից, սեպտեմբերի 20-ին, Երեւանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգ` նվիրված ՀՀ Անկախության 21-րդ տարեդարձին:
Ըստ հաղորդագրության, հոբելյանական համերգին կհնչեն Շոստակովիչ՝ Թավջութակի կոնցերտ թիվ 1, Վաչե Շարաֆյան՝ Լակրիմոսա` թավջութակի, երգչախմբի, սոպրանոյի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար, Լիստ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, Գլազունով՝ Ջութակի կոնցերտ, Ռավել՝ Վալս: Որպես մենակատարներ հանդես կգան Սուրեն Բագրատունին (թավջութակ, ԱՄՆ), Պոլինա Լեշչենկոն (դաշնամուր, Բելգիա), Բորիս Բրովցինը (ջութակ, Մեծ Բրիտանիա), Արծվիկ Դեմուրչյան (սոպրանո, Հայաստան):
Երեւանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է սույն թվականի սեպտեմբերի 10-ին, եւ արդեն տեղի են ունեցել երեք համերգներ՝ հռչակավոր շեփորահար Սերգեյ Նակարյակովի, Ալեքսանդր Չաուշյանի, Բորոդինի անվան լարային քառյակի մասնակցությամբ:
Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանն ու հայտնի թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)
ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ, 5.0 out of 5 based on 1 rating

Tags:.

spacer

Leave a Comment