ԵՐԵՎԱՆՈՒՄ ԷՐ ԲՈՐՈԴԻՆԻ ԱՆՎԱՆ ԼԱՐԱՅԻՆ ՔԱՌՅԱԿԸ

Vlad MouradyanSeptember 16th, 2012
by
under Uncategorized, Հայերեն հոդվածներ.
No Comments.

Սեպտեմբերի 14,15-ին Ա. Խաչատրյան համեգասրահում հռչակավոր Բորոդինի անվան լարային քառյակը հանդես եկավ սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության համերգներով: Սեպտեմբերի 14-ին քառյակը կատարեց Բեթհովեն, Շոստակովիչ, Էդվարդ Միրզոյան: Իսկ սեպտեմբերի 15-ին ներկայացվեց Լուիս Շպորի՝ լարային քառյակի եւ նվագախմբի համար կոնցերտը, Ռ.Կորսակովի հայտնի <<Շեհերզադե>> սիմֆոնիկ սյուիտը: Նշենք, որ համերգների դիրիժորն էր Էդուարդ Թոփչյանը:
Բորոդինի անվան լարային քառյակի ջութակահար ՍԵՐԳԵՅ ԼՈՄՈՎՍԿԻՆ <<Իրավունք>>-ի հետ զրույցում ասաց. << Սա մեր անդրանիկ համագործակցությունն էր Հայասատանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբի հետ: Ամեն ինչ գերազանց անցավ: Հաճելի էր աշխատել մաեստրո Թոփչյանի հետ>>:
Լոմովսկին նաեւ նշեց, որ հայ հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել իրենց ելույթը:
Փաստենք, որ վերոնշյալ երկու համերգները նվիրված էին մեր հայրենակից, քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանի 65-ամյա հոբելյանին: Ռ.Ահարոնյանը պարգեւատրվեց ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Հավելենք, որ Բորոդինի անվան լարային քառյակի համերգները Հայաստնաում ներկայացվել են Երեւանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Բորոդինի անվան քառյակը ստեղծվել է 1945 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայի չորս ուսանողների նախաձեռնությամբ: Այսօր քառյակի կազմում հանդես են գալիս Ռուբեն Ահարոնյանը (1-ին ջութակ), Սերգեյ Լոմովսկի (2-րդ ջութակ), Իգոր Նայդինը (ալտ) եւ Վլադիմիր Բալշինը (թավջութակ):

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԷՐ ԲՈՐՈԴԻՆԻ ԱՆՎԱՆ ԼԱՐԱՅԻՆ ՔԱՌՅԱԿԸ, 5.0 out of 5 based on 1 rating

Tags:.

spacer

Leave a Comment