ՁԳՁԳՎԱԾ ՙՏՈՒՐԱՆԴՈՏԸ՚` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

Vlad MouradyanJuly 3rd, 2012
by
under Uncategorized, Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ)` Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, հուլիս 4-ին եւ  6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի այս համերգաշրջանի, թերեւս, ամենասպասված իրադարձություններից մեկը` Ջակոմո Պուչինիի  ՙՏուրանդոտ՚ օպերայի համերգային կատարման պրեմիերան:

Հիշեցնենք, որ այն պետք է ներկայացվեր դեռ անցյալ ամսվա ընթացքում: Սակայն համերգը ձգձգվել էր: Պատճառներից մեկը Կալաֆի (ՙՏուրանդոտ՚ օպերայի գլխավոր հերոսն է-Վ.Մ.) բացակայությունն է եղել: Բանն այն է, որ ֆիլհարմոնիկը նախնական պայմանավորվածություն է ունեցել հայազգի երգիչ Արայիկ Ավանյանի հետ, ով պետք է ներկայանար գլխավոր դերում: Նշենք, որ Ավանյանը բնակվում է Ֆրանսիայում: Ինչ-ինչ պատճառներով համագործակցությունն Ավանյանի հետ չի իրականացվել: Իսկ Կալաֆի դերում հանդես կգա Հարավային Կորեայից հրավիրված Էնրիկո Լին:

ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԻ ձեւակերպմամբ,  հայ իրականության մեջ Պուչինիի ՙՏուրանդոտ՚-ը երբեւէ չի ներկայացվել:

ՙԻրավունքը՚  հետաքրքրվեց, թե որն է դրա պատճառը. ՙՉափազանց ծանր գործ է թե’ երգիչների, թե’ նվագախմբի, թե’ դիրիժորի համար: Այդ ամենն իրարգլխի բերելը բավականաչափ ծանր բան է՚:

Թոփչյանը նաեւ հավելեց, որ օպերային ստեղծագործությունների համերգային կատարումներ իրականացնելը ՀՊՖՆ-ի համերգաշրջանի կարեւոր ավանդույթներից է: Ծրագրերում կա ՙՏուրանդոտը՚ ներկայացնել բացօթյա տարբերակով: Սակայն դա առայժմ ընդամենը ցանկություն է, քանի որ այն իրենից լուրջ ֆինանսական ծախսեր է պահանջում: Թեպետ, Թոփչյանի փոխանցմամբ, կան հետաքրքիր գաղափարներ` կապված սցենարի հետ:

Ի դեպ, ՙՏուրանդոտ՚-ում Թիմուրի դերում հանդես կգա հանրությանն ավելի շատ տեղական արտադրության սերիալներից հայտնի հերոսներից մեկը` Ռիչարդ Մադլենյանը, ով տեւական դադարից հետո, կարելի է ասել, վերադառնում է դեպի դասական երգարվեստ: Նշենք, որ վերջինս ունի մասնագիտական կրթություն. ավարտել է Երեւանի կոնսերվատորիան, պրոֆեսոր Ս.Կոլոսարյանի դասարանը, կատարելագործվել է Պեզարո քաղաքի վոկալ ակադեմիայում:

ՙ Թե ինչու համար եմ հայտնվել շոու-բիզնեսում, բազմիցս ասել եմ: Կրկնեմ`մեր երկրում գոյատեւելու համար, ցավոք սրտի, պետք է մի քանի տեղ աշխատել: Իսկ ՙտելե՚-ի մասին պետք է ասեմ, որ, եթե նկատել եք, մենքվերջերս ենք ավարտել սերիալի նկարահանումները: Սա, կարելի է ասել,վերադարձի առաջին քայլն է դեպի դասական երգարվեստ: Մինչ այդ, եսինչ-որ ծրագրեր պատրաստել եմ: Պետք է ասեմ նաեւ, որ մեր երկրում մենքչունենք դասական արվեստի, երգի հետ շփվելու լայն ընտրություն: Ունենքօպերային թատրոն, որտեղ, չգիտես ինչու, մի քանի անգամ փորձեր արվելեն, որպեսզի ես երգեմ, բայց ամենատարբեր պատճառներով չեմ հայտնվել:Եվ շատ շնորհակալ եմ պարոն Թոփչյանին, որ ինձ նկատեց եւ տվեց բեմդուրս գալու հնարավորություն՚:

Մադլենյանը, պատասխանելով  ՙԻրավունքի՚   հարցին, թե ում մեղքով չի հայտնվել մեծ բեմում, նշեց, որ մասնակցել է ՙԱիդա՚ օպերայի փորձերին, սակայն իրեն հնարավորություն չի տրվել երգելու: Ըստ Մադլենյանի, իրեն ներկայացրած պատճառներից մեկը եղել է այն, թե մեկ հոգու համար չեն կարող նվագախումբ բեմ բարձրացնել եւ երգչին ընդգրկել ներկայացման մեջ: Այդուհանդերձ, Մադլենյանը որեւէ մեկից նեղացած չէ:

Հավելենք, որ համերգին կմասնակցեն Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը  (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան), ՙՍպեղանի՚ մանկական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար` Մարինե Ավթանդիլյան): Թերեւս, ամենադժբախտ հերոսուհու` արքայադուստր Տուրանդոտի դերում հանդես կգա Սիրանույշ Գասպարյանը:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)
ՁԳՁԳՎԱԾ ՙՏՈՒՐԱՆԴՈՏԸ՚` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ, 5.0 out of 5 based on 1 rating

Tags:, .

spacer

Leave a Comment