9-ամյա փոքրիկ գողը հիանալի սաքսոֆոնահար է դարձել

Karine HarutyunyanOctober 11th, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

http://yerkir.am/am/news/13792.htm

 

16:15 – 11.10.2011

Վաղը տեղի կունենա Երեւանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը: Փառատոնի շրջանակներում ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացրել է  սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության շուրջ 10 համերգ:

«Վաղը հետաքրքիր համերգ է լինելու: Կհնչեն Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան, Ստրավինսկու «Հրեղեն հավքը» եւ Շոստակովիչի «Տոնական նախերգանքը»,- տեղեկացրեց ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Հանրահայտ դիրիժոր Քրիստոֆեր Ուորեն-Գրինը (Մեծ Բրիտանիա) 3 տարի առաջ եղել է Հայաստանում եւ այժմ նկատել է, որ ֆիլհարմոնիկ նվագախումբն այս ընթացքում բավական «աճել» է:

«Ֆանտաստիկ նվագախումբ ունեք, եւ յուրաքանչյուր լումա, որ կներդնեք այդ նվագախմբի համար, կրկնակի հետ կստանաք»,- նման կարծիքի է մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի մասին Ուորեն-Գրինը:

Նա նաեւ պատմեց, որ Բրազիլիայում նվագախմբերից մեկը փողոցի երեխաներին նվագել էր սովորեցնում: Այդ դասերին մասնակցել է նաեւ 9-ամյա մի տղա, ով հայտնի է եղել որպես ավտոբուսներում գողություն անող, սակայն այժմ տղան հիանալի սաքսոֆոն է նվագում:

«Ուզում եմ ասել, որ երաժշտությունը միշտ էլ պետք է մարդուն: Ավելին` անգամ տնտեսական ճգնաժամի օրերին հենց երաժշտությունը եւ արվեստն են «բուժում»ու հանգստացնում մարդկանց»,- ասաց Ուորեն-Գրինը:

Դաշնակահար Եվգենի Սուդբինն էլ yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իր դիտարկմամբ մեր նվագախումբն այնքան էլ չի տարբերվում եվրոպական այլ երկրների նվագախմբից, քանի որ ունի պրոֆեսիոնալ դիրիժոր. «Դիրիժորից շատ բան է կախված, բայց նաեւ իրենց դերն ունեն երաժիշտները»:

 

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (2 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)
9-ամյա փոքրիկ գողը հիանալի սաքսոֆոնահար է դարձել, 5.0 out of 5 based on 2 ratings

Tags:, .

spacer

Leave a Comment