Փոքր, աղքատ երկիր, կեղտոտ փողոցներ եւ տաղանդավոր մարդիկ

Karine HarutyunyanFebruary 13th, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական համերգից հետո հանդիսատեսներից շատերը հավաքվել էին«Արամ Խաչատրյան» համերգասրահի շքամուտքում եւ քննարկում էին, թե ինչպես անցավ համերգը: Համերգը վատ չէր էլ կարող անցնել. բեմում ֆիլհարմոնիկի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) հետ հանդես եկավ հռչակավոր ջութակահար Նիկոլայ Մադոյանը:

Որպես մենակատար` Մադոյանը կատարեց Պագանինիի «Ջութակի կոնցերտ նվագախմբի հետ, թիվ 3» ստեղծագործությունը, որից հետո, բնականաբար, հանդիսատեսը բիս պահանջեց: Համերգի ծրագրում հնչեց Դվորժակի 9-րդ սիմֆոնիան եւ Շուբերտի «Իտալական ոճով» նախերգանքը: Համերգը գլխավորում էր Հարավային Կորեայից հրավիրված դիրիժոր Վոլտե Ջոնգը:

Ուրախալի է, երիտասարդ հանդիսատեսների շատ լինելը: ԵՊՀ ուսանող Անի Մաղաքյանը նշեց, որ համերգից շատ է տպավորվել, քանի որ Պագանինիի ստեղծագործությունը երբեք կենդանի կատարմամբ չէր լսել: «Թվում էր, թե այն շատ դժվար է, եւ ոչ ոք այդպես էլ ռիսկի չի դիմելու, բայց, դե, Մադոյանն ուրիշ է. չնայած մեծ էր նաեւ նվագախմբի դերը: Մի խոսքով` հիանալի համերգ էր»,- ասաց նա:

Իսկ 68-ամյա Գրիգորի Սահակյանը նշեց, որ ամսվա ընթացքում մի քիչ խնայողություններ է արել, որպեսզի գա համերգին: «Ամենակարեւորը, չեմ փոշմանում: Ճիշտ է, համերգի տոմսերն այնքան էլ թանկ չեն, բայց միայնակ թոշակառուի համար ամսվա մեջ մեկ անգամ նման հաճույք վայելելը թանկ է, իսկ ֆիլհարմոնիկի ցանկացած համերգին մասնակցել է պետք»,- ասաց նա` հավելելով, որ համերգից ստացած էներգիան կբավարարի ձմռան այս ցուրտ օրերը մեկ ակնթարթի պես գլորելու համար: «Առաջարկում եմ, որ մշակույթի նախարարությունը գոնե ամիսը մեկ անգամ թոշակառուներին տոմս նվիրի, որ մեր թոռներին պատմելու բան ունենանք»,- առաջարկեց նա:

Անգլիացի Ջո Հոնդերն էլ զարմացած դուրս եկավ համերգասրահից. «Անկեղծ` չէի սպասում, որ Հայաստանում նման բարձր կարգի եւ պրոֆեսիոնալ նվագախումբ ունեք: Փոքր եւ աղքատ երկիր, կեղտոտ փողոցներ եւ այսքան տաղանդավոր մարդիկ. մի քիչ անհամատեղելի է»:

http://www.yerkir.am/am/news/20014.htm

13:31 – 13.02.2012 

 Հեղ.` Կարինե Հարությունյան

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: +1 (from 1 vote)
Փոքր, աղքատ երկիր, կեղտոտ փողոցներ եւ տաղանդավոր մարդիկ, 5.0 out of 5 based on 1 rating

Tags:, .

spacer

Leave a Comment