Կայացավ Նիկոլայ Մադոյանի ելույթը Պետական Ֆիլհարմոնիկի հետ
February 13th, 2012 by David Vardazarian under Հայերեն հոդվածներ. No Comments. |
Կայացավ այս տարվա` առայժմ ամենից սպասված համերգային իրադարձություններից մեկը` հռչակավոր ջութակահար Նիկոլայ Մադոյանի համատեղ ելույթը Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվետական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան): Մադոյանը (Գերմանիա) որպես մենակատար հանդես եկավ 1 կատարմամբ` փայլուն ներկայացնելով «Պագանինիի Ջութակի կոնցերտ նվագախմբի հետ թիվ 3» գործը: Հանդիսատեսը Մադոյանին առանց բիս նվագելու բաց չթողեց:
Պագանինի այս կոնցերտի տվյալ կատարումը հետաքրքրական էր նաև նրանով, ով առաջնախաղ էր` հենց ջութակահարի համար. նա այս բարդ գործը նախկինում երբևէ չէր նվագել: Ընդհանրապես ամբողջ աշխարհում նշված գործը կատարում են շատ քիչ` իսկապես վիրտուոզ ջութակահարներ: Դա է թերևս պատճառը, որ Պագանինիի թիվ 3 կոնցերտը նվազ հայտնի է, ի տարբերություն քաջ հայտնի 1-ին և 2-րդ կոնցերտների:
Ֆիլհարմոնիկն իր այս համերգին ներկայացրեց նաև աշխարհի ամենագեղեցիկ ու բարդ սիմֆոնիաներից մեկը` Ա. Դվորժակի 9-րդ սիմֆոնիան (համարվում է նրա լավագույն սիմֆոնիան և ամենից հաճախ կատարվող ռեպերտուարային գործը), ինչը հայ հանդիսատեսը, ինչպես նաև` ներկա արտասահմանցիները, մեծ ոգևորությամբ ու բրավոներով ընդունեցին:
Հնչեց նաև Շուբերտի Իտալական ոճով նախերգանքը (D 590):
Ֆիլհարմոիկի այս ելույթը առանձնացավ նաև նրանով, որ կոլեկտիվի գլխավոր դիրիժորը համերգին հետևեց… դահլիճից` հանդիսատեսի կարգավիճակում. այս անգամ ՀՊՖՆ-ի հետ հանդես էր գալիս հրավիրյալ դիրիժոր` Վոլտե Ջոնգը` Հարավային Կորեայից:
Հեղ.` Դավիթ Վարդազարյան
http://www.tert.am/am/news/2012/02/12/madoyan-apo/
00:31 • 12.02.12