Ֆիլհարմոնիկը եւ համակարգչային գրաֆիկան` մեկ բեմում

December 15th, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
4 Comments.
Այսուհետ Էդուարդ Թոփչյանը գլխավորելու է նաեւ իսպանական հեղինակավոր նվագախմբերից մեկը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, սակայն, չի պատրաստվում թողնել երկիրը. «Հայաստանում ավելի քիչ պիտի լինեմ, ցավոք սրտի, բայց ֆիլհարմոնիկի հետ աշխատանքը ուզում եմ շարունակել: Եվ իմ երազանքն է, որ առաջիկա տարիներին այն դառնա աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը: Հիմա իսպանական նվագախմբի անունը չեմ կարող ասել, որովհետեւ իրավունք չունեմ, բայց հունվարին կասեմ»:
Չնայած տարվա ավարտին մնացել է 20 օրից էլ քիչ ժամանակ, սակայն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը դեռ 4 համերգ ունի: Դրանցից առաջինը, որը նվիրված է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Չարլզ Լոնսդեյլին, տեղի կունենա դեկտեմբերի 16-ին: Կհնչի անգլիացի կոմպոզիտոր Գյուստավ Հոլսթի «Մոլորակներ» սյուիտը, իսկ համակարգչային գրաֆիկայով արված անիմացիան հանդիսատեսին տիեզերքում գտնվելու զգացողություն կպատճառի: «Դեսպանը ֆիլհարմոնիկի լավ բարեկամն է եղել այստեղ աշխատած տարիներին: Հիմա էլ մեկնում է: Դրա համար նվագում ենք անգլիական երաժշտություն: Հոլսթը 7 մոլորակների մասին է պատմում, որովհետեւ ստեղծագործությունը գրել է 1916 թ-ին, երբ դեռ Պլուտոնը հայտնաբերված չէր: Երբ հայտնաբերել են, ինքը դեռ կենդանի է եղել, ուզեցել է դա էլ գրել, բայց… Երաժշտությունը շատ հասանելի է, էմոցիոնալ, միստիկ. ամեն տեսակ գույներ կան դրա մեջ»,- ասում է Էդուարդ Թոփչյանը:Համերգի ընթացքում անիմացիաները ցուցադրվելու են այն գործիքով, որը գործածվել է նաեւ սեպտեմբերի 21-ին` Հանրապետության հրապարակում կայացած տոնական համերգի ժամանակ: Անիմացիաների հեղինակը եւ համերգի դիրիժորը Սուքիաս Թորոսյանն է:Դեկտեմբերի 21-ին եւ 25-ին էլ կրկին ֆիլհարմոնիկի բեմ է բարձրանալու Չայկովսկու «Շչելկունչիկը»`համերգային կատարմամբ: Համերգը կուղեկցվի հեքիաթի ընթերցմամբ (Աննա Միքայելյան): Կմասնակցի նաեւ «Սպեղանի» մանկական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար` Սարինե Ավթանդիլյան):Գալա-համերգը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին: Այն նվիրված է ՀՊՖՆ-ի 85-ամյակինեւ կամփոփի տարին: Այդ օրը ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը` Բեթհովենի կոնցերտի կատարմամբ:Մաեստրոն նաեւ որոշ մտահոգություններ ունի, որոնք պատրաստվում է ներկայացնել երկրի ղեկավարությանը: «Ամեն ինչ ունենք, մնում է, որ մյուս տարի երաժիշտներ էլ ունենանք, որովհետեւ վտանգ եմ զգում, որ նորից սկսվելու է արտահոսքը: Հունվարի վերջին կարող ենք կորցնել 10 երաժիշտ, եւ դա այն դեպքում, որ ֆիլհարմոնիկը արվեստի բնագավառում ամենաբարձր վճարվող կոլեկտիվն է: Կյանքը, սակայն, ցույց է տալիս, որ դա քիչ է»,- ասում է Թոփչյանը եւ պնդում, որ իրենց բյուջեն պետք է քառապատկվի, եւ պետք է Հայաստանում հիմնել երաժշտական ակադեմիա, այլապես այսօրվա երաժիշտներին փոխարինող չի լինի: Նշենք, որ նվագախումբն ունի 118 երաժիշտ, որոնց տարեկան աշխատավարձը միասին 1 մլն դոլարի էլ չի հասնում:2012 թ-ի ընթացքում նվագախումբն ունենալու է բավականին հագեցած գրաֆիկ: Եվրոպական ելույթներին ավելանում են նաեւ ասիականները` Չինաստան, Ճապոնիա, Կորեա:Հեղ.` Ծովինար Կարապետյան

14-12-2011
VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

4 Comments

Simon  on December 16th, 2011

Հուսամ` ֆիլհարմոնիկը չի փլուզվի 2012-ին: Համաշխարհային մշակույթի ինֆորմացիան անխնա ներմուծվում է Հայաստան, որը գովելի է, բայց արվեստագետի ձեռքերը միշտ ՛՛կարճ՛՛ են ու տառապահար պիտի լինի վերջինս, որպեսզի կարողանա որևէ գործունեություն ծավալի, ստեղծագործի կամ զգա իրեն լիարժեք արվեստագետ: Դրա համար էլ մտավորականությունը դեպի դուրս է ձգտում, որտեղ նա զգում է իրեն ինչպես ՛՛ձուկը ջրում՛՛:
Մատների վրա կարելի է հաշվել մարդկանց, ովքեր գոնե ուսման համար չեն ձգտում արտեկիր գնան:
Ասածս նա է, որ թե՛ Է. Թոփչյանը, թե՛ նվագաղմբի 10 հոգին հայ ղեկավարներից ավելիին են սպասել տարիներ շարունակ, բայց ավաղ…
Ի՞նչ կարելի է սպասել այն ղեկավարներից, որոնք Երևանը պատրաստվում են լիովին դարձնել առևտրի կենտրոն, ռեստորանային ու հյուրանոցաին համալիր. նման անձինք մշակույթ հասկացոթյան վրա ծիծաղում են, մինչդեռ մշակույթը նրանց վրա լացում է:

VA:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VA:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Ordian  on December 16th, 2011

Հարգելի Սիմոն,

Շնորհակալություն մեկնաբանության համար: Վստահ կարող ենք ասել, որ Ֆիլհարմոնիկը ոչ 2012թ-ին ոչ էլ հետագայում չի փլուզվի, և Թոփչյանն էլ նույն ոգով շարունակելու է գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի իր աշխատանքները, թեկուզ և արտերկրում զուգահեռաբար մի փոքր ավելի շատ աշխատելով: Մտահոգվելու առիթներ, դժվարություններ, իհարկե կան, և դրանք շատ են, բայց ղեկավար անձանց շրջանում աջակիցներ էլ կան և հուսանք առաջիկայում էլ կլինեն:

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Simon  on December 16th, 2011

Այո՛, մեծ աջակցություններ կան:
Ի շնորհիվ տաղանդավոր ու խիզախ արվեստի գործիչմերի` ոմանք կարողանում են աջակցել:
Նախ շնորհակալություն այդ խիզախներին, հետո մյուսներն:

VA:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VA:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Ordian  on December 16th, 2011

Bnakanabar, Simon jan! Aradjin hertin shnorhakalutyun arvesti mardkanc!!! :) )

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Leave a Comment