Ուորեն-Գրինն ու Բաշկիրովան՝ երեւանյան փառատոներում

October 20th, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Aravot Daily, 19.10.11

Մեկական հարց անվանի արվեստագետներին

Օրերս ավարտված Երեւանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) ղեկավարեց առաջին անգամ Հայաստան այցելած Քրիստոֆեր Ուորեն-Գրինը (Մեծ Բրիտանիա), ով վերջին 30 տարիներին տարբեր առիթներով հրավիրվում է ղեկավարելու Անգլիայի թագավորական ընտանիքի հանդիսությունների երաժշտական մասը, ինչի պատճառով էլ նրան կատակով անվանում են «ընտանեկան» դիրիժոր: Կայացած համերգին, որտեղ ճանաչված դիրիժորի ղեկավարությամբ ՀՊՖՆ-ն ներկայացրեց նաեւ Ստրավինսկու «Հրեղեն հավքը», երաժշտասերներն ու մասնագետները, որ բնականաբար ծանոթ էին նվագախմբի կատարողական արվեստին, միաձայն արտահայտվեցին, թե այս անգամ Ֆիլհարմոնիկը անճանաչելի էր ու գերազանցեց ինքն իրեն: Այս կարծիքը հարցի տեսքով ուղղելով Ք. Ուորեն-Գրինին, ստացանք հետեւյալ պատասխանը. «Իմ խորին համոզմամբ, ինչպես ընտանիքը, այնպես էլ նվագախումբը պետք է ունենա մեկ գլուխ՝ գեղարվեստական ղեկավար: Չեմ ընդունում տարածված այն աշխատաոճը, որ մի դիրիժորը՝ թեկուզեւ հանրահայտ, միեւնույն ժամանակ հանդիսանում է մի քանի նվագախմբերի ղեկավար: Ըստ էության, այդ արվեստագետը դառնում է «գաստրոլյոր»: Իսկ, որքան տեղյակ եմ, հայաստանյան Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը ամբողջովին նվիրված է նվագախմբին»:
Երեկ «Երեւանյան հեռանկարներ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, «Ա. Խաչատրյան» համերգասրահում, Ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ, միայն մեկ համերգով, դարձյալ առաջին անգամ, հայ հանդիսատեսին ներկայացավ աշխարհահռչակ դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան: Դաշնակահարուհին ռուս մեծանուն մանկավարժ Դմիտրի Բաշկիրովի դուստրն է եւ ճանաչված դիրիժոր Դանիել Բարենբոյմի տիկինը: Էդ. Թոփչյանի ղեկավարությամբ Ե. Բաշկիրովայի մատուցմամբ Բեթհովենի Դաշնամուրի եւ նվագախմբի 4-րդ կոնցերտի կատարումը հիանալի էր: Հարցին, թե 1988-ից լինելով նման մեծահամբավ դիրիժորի կին, ինչո՞ւ մինչ այսօր բեմում միասին չեն երեւացել, դաշնակահարուհին նախ ժպտալով նշեց, թե երբեւէ չեն էլ երեւալու, հետո էլ պատասխանեց. «Կյանքում եւ արվեստում մշտապես նախընտրել եմ ազատությունը: Բայց խնդրում եմ դա չխառնել անհնազանդության հետ: Խիտ հյուրախաղային գրաֆիկով հանդերձ, ամուսինս, ես ու երկու որդիներս շատ կապված ենք, ավելին՝ միմյանց առաջին քննադատներն ու առաջին ոգեւորողներն ենք»:

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

Leave a Comment