Բնությունը միշտ չէ, որ երեխաների վրա հանգստանում է

Sona KhachatryanDecember 10th, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Դեկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում դարձյալ տոնական մթնոլորտ էր: Դասական երաժշտության սիրահարները եկել էին ունկնդրելու Հախնազարյանների ընտանիքի 2 սերունդների ներկայացուցիչների համերգը Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին:
Համերգի առաջին մասում բեմ դուրս եկավ դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանը, ով առաջին իսկ պահից աչքի ընկավ գեղեցիկ և միևնույն ժամանակ համեստ հագուստով (մեր դաշնակահարուհիները սիրում են շքեղ զգեստի փեշերը փռել բեմի հատակին): Գայանեն հրաշալի ներկայացրեց Բեթհովենի դաշնամուրային կոնցերտը, ստիպելով հերթական անգամ հիանալ կոմպոզիտորով և ստեղծագործությամբ: Համերգը ղեկավարում էր մեր սիրելի մաեստրո Թոփչյանը:
Երկրորդ մասում, արդեն, բեմ դուրս եկավ Հախնազարյանների ողջ ընտանիքը: Նրանք հերթական անգամ «ստիպեցին» վայելել Բեթհովենի երաժշտությունը: Հանդիսատեսը նույնպես զարմանալիորեն լավ դրսևորեց իրեն: Մասերի արանքներում ոչ մի անգամ ծափահարություններ չհնչեցին:
Հանդիսատեսը մեկ անգամ ևս համոզվեց, որ տաղանդավոր ընտանիքներ կան աշխարհում: Այդ համերգը «Ընտանեկան համերգ» ստերիոտիպին չէր համապատասխանում, երբ հայտնի ծնողները առաջ են տանում իրենց միջակ երեխաներին: Հախնազարյանների ընտանիքում բնությունը չի հանգստացել երեխաների վրա, ես կասեի`  նույնիսկ առույգ է եղել:
Միայն ցավալի է, որ Հայաստանում արվեստի գործիչներին շատ ուշ են ճանաչում: Նարեկ Հախնազարյանին ճանաչեցին Չայկովսկու անվան մրցույթում տեղի ունեցած սկանդալից հետո, մինչ դեռ տարներ առաջ «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել էր ֆենոմենալ թավջութակահար:

 Սոնա Խաչատրյան

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer

Leave a Comment