Վեց համերգ միայն դեկտեմբերին

December 3rd, 2011
by
under Uncategorized.
No Comments.
ՀՊՖՆ-ի դեկտեմբերյան ծրագրերը հագեցած են լինելու:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) նոյեմբերին հաջողությամբ իրականացրեց երկու հոբելյանական միջոցառում. տեղի ունեցավ գեղեցիկ համերգ` նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 140-ամյակին, եւ համերգ-հանդիսություն` նվիրված մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ստեղծագործական կյանքի 50-ամյակին:Չսահմանափակվելով ձեռք բերած հաջողություններով` նվագախումբը կշարունակի իր ակտիվ գործունեությունը նաեւ այս ամիս: Երեկ` դեկտեմբերի 2-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է Անտոնիո Կառլոս Գոմեսի «O Guarany» օպերայի նախերգանքի հայաստանյան պրեմիերան: Դեկտեմբերի 9-ին Հախնազարյանների ընտանիքի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա տաղանդաշատ ընտանիքին նվիրված բացառիկ համերգ: Ի պատիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամ, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չառլզ Լոնսդեյլի, ով այս ամիս եզրափակում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը, դեկտեմբերի 16-ին կներկայացվի բրիտանական երաժշտության համերգ:Տարին կամփոփվի ֆիլհարմոնիկի 85-ամյակին նվիրված համերգաշարով` բաղկացած երեք համերգներից: Երկու անգամ` դեկտեմբերի 21-ին ու 25-ին կներկայացվի Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի համերգային կատարումը (բեմադրիչ` Սուքիաս Թորոսյան), որը մի քանի անգամ արդեն իսկ կայացել է լեփ-լեցուն սրահներում: Դեկտեմբերի 24-ին էլ տեղի կունենա մեծ գալա համերգ, որտեղ որպես մենակատար հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:

Հ.Գ.: Չնայած ֆինանսական լուրջ սպառնալիքներին` 2012 թ-ին ֆիլհարմոնիկը կշարունակի իր բեղուն գործունեությունը: Եկող տարի էլ նվագախմբի հիմնական խնդիրները նույնն են լինելու. հիմնել «ENDOWMENT» հիմնադրամ, ինչպես նաեւ երիտասարդ երաժիշտների ակադեմիա` նպատակ ունենալով կրթել նվագախմբի գալիք սերնդին:

«Գալիք տարում շարունակվելու է երիտասարդներին դասական համերգների հրավիրելու քաղաքականությունը, ավելին` համերգներ կլինեն նաեւ բուհերում: Հավանական է, որ կենդանի հնչողությամբ համերգներ լինեն Գյումրիում ու Ստեփանակերտում, սակայն դրանց համար ֆինանսական օժանդակություն է պետք»,- նշում է ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Հարություն Ծատրյան

Տեղադրվել է 03-12-2011
VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

Leave a Comment