Ո՞վ է նվիրելու ամենացանկալի նվերը` գործիքները…

November 18th, 2011
by
under Uncategorized.
11 Comments.

Այս տարի լրանում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմավորման 85-ամյակը: 

http://youth.am/index.php?lang=1&id=8249#.TsTCUZFjGdA.facebook

Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնն արդեն 5-րդ անգամ էր անցկացվում: Այս տարի այն նվիրված էր ՀՀ անկախության 20 եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 85-ամյակներին: Փառատոնը տեւեց սեպտեմբերի 9-ից մինչեւ հոկտեմբերի 12-ը, եւ դրա ընթացքում հնչեցին նաեւ մի քանի պրեմիերաներ: Ի դեպ, Երվանդ Երկանյանի «Հերոսական ռապսոդիան» էլ հատուկ 20-ամյակի առթիվ էր գրվել:

«5 տարիների ընթացքում մենք աշխատել ենք ընդգրկել այնպիսի երաժիշտների, որոնց հետ ելույթ ունենալիս նվագախումբը շատ բան է սովորում: Կարեւոր է, որ նվագախմբի համար նոր երաժշտի հետ նվագելը տոն է դառնում»,- ասում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը: Ֆիլհարմոնիկը իր հոբելյանը, բնականաբար, նշում էր իր` համերգների լեզվով: Սեպտեմբերի 21-ին եւս Հանրապետության հրապարակում հենց նրա հնչյունների ներքո աշխարհի արարումից հասանք մինչեւ մեր օրերը: Էդուարդ Միրզոյանի եւ Առնո Բաբաջանյանի 90-ամյակներին նվիրված համերգների «գլխավոր հերոսը» եւս ֆիլհարմոնիկն էր:

Նվագախումբը ձեւավորվել է 1924 թ-ին, որն այն ժամանակ Հայաստանի միակ նվագախումբն էր: Կոնստանտին Սարաջեւի ստեղծած խմբում Կոնսերվատորիայի ուսանողներն էին: Այն սկզբում կամերային կազմով է եղել` բաղկացած 30-40 հոգուց, եւ իր գործունեությունը չի դադարեցրել նույնիսկ Հայրենական պատերազմի տարիներին:

85 տարիների ընթացքում նվագախումբը ղեկավարել են հայտնի դիրիժորներ, 1980-83 թվականներին էլ` Վալերի Գերգիեւը: Երկար տարիներ աշխատելուց հետո Լորիս Ճգնավորյանը դիրիժորական փայտիկը հանձնեց Էդուարդ Թոփչյանին:

«Նվագախումբն այսօր ավելի երիտասարդ է, համալրվել է երիտասարդ, բայց բավականին փորձառու կադրերով»,- ասում է տիկին Սիրունյանը եւ հավելում, որ ֆիլհարմոնիկում ամեն երաժիշտ չի կարող նվագել: Նվագախմբի անդամ դառնալու համար պետք է մրցույթ հաղթահարել, որը հայտարարվում է թափուր տեղի համար: Երբեմն` ունկնդրությունների ժամանակ, նույնիսկ երաժիշտները չեն ապահովում պատշաճ մակարդակ եւ դուրս են մնում, իսկ նրանց փոխարեն ընդունվում են նորերը:

«Ցավով պետք է ասեմ, որ այս պահին էլ մարդիկ կան, որ նվագախմբից գնում են. կա՛մ լավ առաջարկություն են ստացել, կա՛մ ընդունվել են եվրոպական առաջատար որեւէ բուհ: Եվ մենք ոչինչ չենք կարող անել: Այսօր փողային գործիքներ նվագող կադրերի պակաս ունենք: Դա էլ գալիս է երաժշտական դպրոցներից: Որեւէ մեկը չի ուզում դասական գործիք նվագել, որովհետեւ ավելի հեշտ ճանապարհ կա. միկրոֆոնով կերգի ու ավելի մեծ գումար կվաստակի»,- մտահոգվում է տիկին Սիրունյանը:

Հոբելյանական տարին կամփոփվի գալա համերգով` ջութակահար Սերգեյ Խաչատրյանի եւ նվագախմբի մասնակցությամբ: Դրանից առաջ էլ հայ երաժշտասերների համար ելույթ կունենան աշխարհահռչակ կատարողներ, որոնցից մեկն էլ կլինի Սերգեյ Նակարյակովը: 2 անգամ էլ նվագախումբը կկատարի «Շչելկունչիկը»` բալետային խմբի հետ համատեղ:

Տոնական տարին գրեթե հետեւում է, սակայն, ինչպես պարզվեց, հոբելյարը` մեր ֆիլհարմոնիկը, ամենացանկալի նվերը դեռ չի ստացել: Խոսքը երաժշտական նոր` փողային գործիքների մասին է:

Հեղ.` Ծովինար Կարապետյան

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, , .

spacer

11 Comments

shushan  on November 29th, 2011

VERJAPES!!! Verjapes karogh enq mek angam evs vayelel ayd heqiatayin erekon, vorn ir katarmamb mez e pargevelu HPFN-n.

VA:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VA:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

admin  on November 29th, 2011

Shushan jan! Shnorhakalutyun! Sirov kspasenq Dzez ev Dzer ynkernerin!!:))

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

shushan  on November 30th, 2011

Menq enq shnorhakal, vor HPFN-n mez @nzerum e aydipisi hrashali ev anmoranali erekoner! Mec sirov kganq es ev im @nkerner@…

VA:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VA:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Lianna  on November 30th, 2011

Es lyovin hamadzayn em Shushani het! Voch miain hamadzain em ail naev kmianam nran aid or@! Shat shnorhakal enq HPFN-ic aidpisi mijocarumner kazmakerpelu hamar!

VA:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VA:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

shushan  on November 30th, 2011

De uremn khandipenq “Aram Khachatryan” hamergasrahum dektemberi 21-in jam@ 19:00-in. Hamozvac em, vor anmoranali ereko e mez spasvum!!!

VA:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VA:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Lianna  on November 30th, 2011

Exav Shushan!
Nuynpes hamozvat em vor erekoan anmoranali ev ankrkneli e linelu!

VA:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VA:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

admin  on November 30th, 2011

Շատ սիրելի Շուշան և Լիանա!! անչափ շնորհակալ ենք նման ջերմ հաղորդագրությունների համար: Սիրով կսպասենք Ձեզ:))

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

shushan  on December 1st, 2011

Shnorhavorum em boloris aysqan geghecik blog unenalu hamar!!!

VA:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VA:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

admin  on December 1st, 2011

Շնորհակալություն Շուշան ջան! :) )

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Lianna  on December 2nd, 2011

Mianum em Shushanik shnorhavoanqnerin!!! :) ))))))

VA:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VA:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Ordian  on December 2nd, 2011

Ապրեք, ապրեք:)))))))))

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Leave a Comment