Ցուկերմանը մասնակցեց ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, այլ ոչ թե նվագախումբը ելույթ ունեցավ նրա հետ

Sona KhachatryanNovember 1st, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Ֆոտոշարքըhttp://www.panarmenian.net/arm/photoset/958/7569

Հոկտեմբերի 26-ին «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում Հայաստանում ելույթ ունեցավ աշխարհահռչակ ջութակահար Պինկաս Ցուկերմանը: Փառատոնի կազմակերպիչները այս առիթով 2 ասուլիս կազմակերպեցին, փաստը ակտիվորեն լուսաբանվեց ԶԼՄ-ներում: Եկավ համերգի օրը: Կազմակերպիչների ծանոթները յուրաքանչյուրը 7-10 առանց տոմսի մարդ ուղեկցեց դեպի համերգասրահ, լրագրողներին խոստացված տոմսերը լրագրողներին չհասան: Թե քանի մարդ տոմսով մտավ դահլիճ, պարզ չէ: Այնուամենայնիվ դահլիճը լեփ լեցուն էր, մինչև իսկ աստիճանների վրա նստած մարդիկ կային:

Համերգը սկսվեց Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանքով, որը գեղեցիկ կերպով նվագեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան): Նախերգանքից հետո եկավ մեծն Ցուկերմանը և նվագախմբի հետ կատարեց Մաքս Բրուխի ջութակի 20 րոպե տևողությամբ կոնցերտը: «Բիս» գոչելուց հետո երաժիշտը վերադարձավ, «մասսայական» օրորոցային նվագեց` ստիպելով հանդիսատեսին ձայնակցել և հեռացավ: Հեռացավ ընդմիշտ:

Համերգի երկրորդ մասում նվագախումբը կատարեց Պյոտր Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան: Կատարումն այնքան փառահեղ էր և գեղեցիկ, որ համերգի ողջ ընթացքում դահլիճում ներկաները շունչները պահած մնացին:

Արդյունքում համերգի ավարտից հետո ներկաներից շատերը մոռացան, որ եկել էին Ցուկերմանի կատարումը լսելու, փոխարենը հոտնկայս ծափահարում էին Հայաստանի գլխավոր նվագախմբին: Հիշեցնեմ, որ մարդկանցից շատերը եկել էին Ցուկերմանին ունկնդրելու, սակայն հերթական անգամ համոզվեցին, որ Հայաստանը հրաշալի նվագախումբ ունի, և որ Ցուկերմանը մասնակցեց ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, ոչ թե նվագախումբը ելույթ ունեցավ մեծն Ցուկերմանի հետ:

Հեղ.` Սոնա Խաչատրյան 

http://www.panarmenian.net/arm/news/82104/

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer

Leave a Comment