ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԴԵՄՔԵՐԸ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ

Vlad MouradyanSeptember 13th, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

ՀՀ Մշակույթի նախարարություն աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը 2011թ. սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 12-ը կիրականացնի Երեւանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը` նվիրված Հայաստանի Հանրապետության 20-ամյակին եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 85-ամյակին: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը եւ Ալեքսանդր Չաուշյանը:

Փառատոնն իրականացվում է ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Այդ  մասին մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամլո պատասխանատու Անահիտ Օրդյանը: Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ տասը համերգից բաղկացած փառատոնը կհյուրընկալի արդի համաշխարհային դասական երաժշտարվեստի ավելի քան տասնհինգ  կարկառուն ներկայացուցիչների աշխարհի ամենատարբեր երկրներից:

Փառատոնին մասնակցելու են հրավիրված  այնպիսի անուններ, ինչպիսիք են Էշլի Վոսը (Մեծ Բրիտանիա), Փոլ Մայերը (Ֆրանսիա), Հեննինգ Կրագերհուդը (Նորվեգիա), Դիմուտ Պոպենը (Գերմանիա), Դայշին Քաշիմոտոն (Ճապոնիա), Կլաուդիո Վանդելլին (Իտալիա), Կոնստանտին Լիֆշիցը (Ռուսաստան), Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), Վահան Մարտիրոսյանը (Ֆրանսիա), Սամվել Բարսեղյանը (Պորտուգալիա) եւ այլոք: Մեկամսյա փառատոնային ծրագիրը հագեցած է Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի, Շումանի, Ստրավինսկու, Պրոկոֆյեւի եւ դասական երաժշտարվեստի այլ մեծերի գործերով: Փառատոնի ծրագիրը ներառում է ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ կամերային երաժշտության համերգներ:

Ա. Օրդյանը հավելեց, որ փառատոնի հյուրերը նաեւ վարպետության դասեր կանցկացնեն հայ երիտասարդ երաժիշտների համար:

Փառատոնի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Կհնչեն Բեթհովենի 9-րդ Սիմֆոնիան եւ Երվանդ Երկանյանի ՙՀերոսական՚ Ռապսոդիան:

Արամ Խաչատրյան դահլիճի նախասրահում կցուցադրվի լուսանկարների շարք: Կներկայացվեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի փորձերի ընթացքն ու հայ դասական երաժշտարվեստի մեծերի լուսանկարներ:

 ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer

Leave a Comment