Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի հոբելյանական միջոցառումներն ամփոփվեցին

Vlad MouradyanJune 30th, 2016
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառումներն սկսվեցին 2016-ի մարտի 4-ին և շքեղ գալա համերգով ամփոփվեցին հունիսի 28-ին: ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ 90-ամյա ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանն անցկացվեց «ՀԱՖՆ 90»խորագրի ներքո՝ ընդգրկելով 7 համերգ, «ՀԱՖՆ-ի երախտավորները» գրքերի ցուցահանդես, գիտական կոնֆերանս, այցելություն ՀԱՖՆ-ի գլխավոր դիրիժորների շիրիմներին, Արշակ Ադամյանի հուշաքարի բացում, «Հոբելյանական նոտաներ» ֆիլմի պրեմիերա: Վավերագրական ժանրի ֆիլմը պատրաստվել է Հանրային հեռուստաընկերության պատվերով և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Բեմադրող ռեժիսոր՝Ավագ Ավագյան, սցենարի հեղինակ՝Սոնա Ալեքսանյան, երկրորդ ռեժիսոր՝ Սոնա Մարության, բեմադրող օպերատոր՝ Արտավազդ Խաչատուրյան, մոնտաժոր՝ Արսեն Զատիկյան, խորհրդատու՝ Մարինա Վարդանյան,դերասան՝ Արմեն Մարգարյան, գլխավոր պրոդյուսեր՝ Կարեն Ղազարյան:

Նույն օրը՝ Մաշտոցի 43 հասցեում (Խամաճիկների թատրոնի հարևանությամբ) ՀԱՖՆ-ի առաջին գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արշակ Ադամյանի հուշաքարի հանդիսավոր բացման արարողությունն էր:

Երկար սպասված շքեղ գալա համերգը դարձավ պատմական ու հիշարժան շնորհիվ հյուրերի՝ հայ երաժշտարվեստի այսօրվա մեծագույն անունների՝ սոպրանո Հասմիկ Պապյանի, ջութակահար Սերգեյ Խաչատրյանի, բաս Բարսեղ Թումանյանի, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի և դաշնակահար Վահագն Պապյանի: Կատարվեցին հայ և համաշխարհային դասականների հայտնի ստեղծագործություններ: Դիրիժորական վահանակի մոտ էր Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը:

Երեկոյին ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր՝ ի դեմս Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի:

Հիշարժան էին պարգևատրման արարողությունները. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԸ  պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Երաժշտարվեստում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև Ազգային Ֆիլհարմոնիկի 90-ամյակի կապակցությամբ նվագախմբի տուբահարՎԱՂԱՐՇԱԿ ՊԵՊԱՆՅԱՆԻՆ և շեփորահար ՇԱՀԵՆ ԳևՈՐԳՅԱՆԻՆ շնորհվեց ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Երաժշտարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբոյահար ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԱԽԿՅԱՆԸ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխկոնցերտմայստեր ԱՐԱՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2-րդ ջութակների կոնցերտմայստեր ԱՆԱՀԻՏ ԱՍԼԱՆՅԱՆԸ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահար ՀՐԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ալտահարների խմբի փոխկոնցերտմայստեր ԼՈՒՍԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կլարնետահարների խմբի փոխկոնցերտմայստեր ՍՈՒՐԵՆ ԽՈՐՈԶՅԱՆԸ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հարվածայինների խմբի փոխկոնցերտմայստեր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ,Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի թավջութակահարների խմբի փոխկոնցերտմայստեր ԿԱՐԵՆՔՈՉԱՐՅԱՆԸ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի առթիվ ֆիլհարմոնիկ նվագախումբը պարգևատրվեց «Երևանի զինանշան» հուշամեդալով:

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Leave a Comment