Archive for June, 2014

Ամերիկահայ դաշնակահարուհի Դորա Սերվիարյան-Կյունը՝ խաչատրյանական երաժշտության նվիրյալ

June 27th, 2014
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Արամ Խաչատրյանի ծննդյան յուրաքանչյուր տարեդարձ մեզ ստիպում է և’ գնահատել ժամանակակից կատարողական հետաքրքրությունը նրա երաժշտության հանդեպ, և’ հետադարձ հայացք գցել և անդրադառնալ այն անհատներին, ովքեր ամեն կերպ նպաստել են 20-րդ դարի հայ ամենամեծ կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության պահպանմանը, տարածմանն ու ամրապնդմանը։ Եթե առաջին դեպքում պետք է նշել ռուս հեղինակավոր դաշնակահարների ուշադրության մեծացումը Խաչատրյանի հանդեպ՝ ի դեմս Ալեքսանդրա Գինդինայի, Բորիս Բերեզովսկու, երիտասարդ սերնդի ներկայացուցիչ Միրոսլավա Կուլիբիշևայի, ապա մյուս կողմից կարող ենք մատնանշել ամերիկահայ այնպիսի դաշնակահարների անուններ, ինչպիսիք են Շահան Արծրունին և Դորա Սերվիարյան-Կյունը՝ Խաչատրյանի երաժշտության նվիրյալներ, որոնք հայտնի են  ոչ միայն որպես երաժիշտ-կատարողներ, այլև որպես հասարակական գործիչներ։

Այս առումով Դորա Սերվիարյան-Կյունն ունի առանձնահատուկ արժանիքներ. պատահական չէ, որ նրա անունով հատուկ շնորհակալական ցուցատախտակ է փակցված Երևանում գտնվող Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ Որպես դաշնակահարուհի՝ Սերվիարյան-Կյունը հանդիսանում է Արամ Խաչատրյանի Դաշնամուրի և նվագախմբի համար գրված ռե բեմոլ մաժոր կոնցերտի բացառիկ փայլուն մեկնաբաններից մեկը։ Նա բուռն կերպով ու հետևողականորեն տարածել և տարածում է խաչատրյանական երաժշտությունը ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Ասիայում՝ մասնավորապես Չինաստանում (այստեղ նա հանդիսացավ կոնցերտի առաջին կատարող), Վիետնամում և Մերձավոր Արևելքի մի շարք քաղաքներում։ Իսկ Սերվիարյան-Կյունը ծնունդով Բեյրութից է, որտեղ 13 տարեկանում Ամերիկյան համալսարանի Երաժշտական ինստիտուտում ստացել է իր առաջին մրցանակը։

Բնական է, որ Դորա Սերվիարյան-Կյունի համար հայաստանյան համագործակցության ցանկացած հնարավորություն մշտապես ունեցել է մեծ ու կարևորագույն նշանակություն։ Դա հատկապես ակնհայտ երևաց 1990-ականների ծանր տարիներին, երբ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարում էր Լորիս Ճգնավորյանը։ Երկար տարիների համագործակցության պայմանագիր կնքելով անգլիական ձայնագրման ASV ընկերության հետ՝ Ճգնավորյանն իրականացրեց Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ձայնագրությունը, որը բաղկացած էր 10 ձայնասկավառակներից։ Դրանցում ներառված են կոմպոզիտորի 3 սիմֆոնիաները, հատվածներ “Գայանե” և “Սպարտակ” բալետներից, տարբեր սյուիտներ, նախերգանքներ և միայն մեկ գործիքային ստեղծագործություն, որն էր Դաշնամուրային կոնցերտը՝ Դորա Սերվիարյան-Կյունի մենակատարությամբ (ASV Ltd. England DCA 964)։

Թողարկվելով 1996թ-ին, այդ ձայնասկավառակն անմիջապես մեծ արձագանք ստացավ. օրինակ՝ մենակատարի ելույթն արժանացավ “Gramophone” ամսագրի երաժշտական քննադատների մրցանակին։

Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի կատարմամբ Սերվիարյան-Կյունը Հայաստանում հանդես է եկել ոչ մեկ անգամ՝ դրանով իսկ ընդգծելով այդ երաժշտական ստեղծագործության գերակայող դերն իր ստեղծագործական կյանքում։ Այս տարվա գարնանը՝ ապրիլի 18-ին, նա կրկին հանդես եկավ Արամ Խաչատրյան համերգասրահում՝ ի նշանավորումն մեծ կոմպոզիտորի 110-ամյակի հոբելյանի։ Այս անգամ Ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։  Իսկ հաջորդ օրը` ապրիլի 19-ին, անվանի դաշնակահարուհին “Մոսկվա” կինոթատրոնի Կապույտ դահլիճում ներկայացրեց Հոլիվուդի կինոփառատոնի մրցանակակիր (2003թ.) իր իսկ հեղինակած “Խաչատրյան” (2003թ.) լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որը պատմում է մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական և անձնական կյանքի  մասին։

 

Իհարկե, պետք է ըստ արժանվույն գնահատել Դորա Սերվիարյան-Կյունի արտիստական ինքնաարտահայտումը, արտիստ, ով մինչ օրս արթուն է պահում հանրության ուշադրությունը այդ վիրտուոզ և ներքին էներգետիկայի առումով բարդ ստեղծագործության հանդեպ։ Ամերիկահայ դաշնակահարուհու այս մեկնաբանության մեջ կարծես խաչվում են արևմտա-եվրոպական և արևելյան աշխարհընկալումները։ Այսպես, առաջին մասը տեմպային առումով սովորականից ավելի պահպանողական է՝ ասես միտված լինելով ընդգծել երաժշտական մտքի առաջատարության կարևորությունը։  Բացառելով էմոցիոնալ ճնշումը՝ դաշնակահարուհին խուսափում է արևելյան կատարողական էսթետիկայից՝ դրանց անդրադառնալով միայն արագ ռիտուրնել-պասաժներում /ritournell/, որոնք ասոցացվում են աշուղական գործիքային ինպրովիզացիաների հետ։ Այն հատկապես արհեստավարժորեն մատուցվեց կադենցիայի հատվածում։

Դաշնամուրային կոնցերտի երկրորդ մասում դաշնակահարուհին նախընտրեց օգտագործել ավելի վառ հնչերանգներ, որոնց օգնությամբ ընդգծեց խաչատրյանական պաթետիզմի առանձնահատուկ բնույթը՝ այդ հատվածը մոտեցնելով եզրափակիչ մասի արտահայտչականությանը։ Վերջին մասը՝ Allegro brillante, ըստ էության պատկանում է Խաչատրյանի կողմից սիրված տոկատային ժանրին։ Հստակ և սահուն ռիթմերի օգնությամբ տուրք տալով երաժշտական նկարագրողականության դինամիկային՝ դաշնակահարուհին ստեղծագործության վերջին հատվածում է ընդհանրացնում գործի ողջ իմաստը։ Միայն թե այն ավելի վաղ հնչած օրինակների ամփոփումը չէր, այլ վերակերպավորումը նոր՝ զարգացման այլ մակարդակում։ Կոդայից և տոնական վերջաբանից առաջ հնչող ոչ մեծ մեդիտատիվ կադենցիան դարձավ այս անմահ գլուխգործոցի տրամաբանական ավարտը, գլուխգործոց, որը կոմպոզիտորն ստեղծել է իր 33 տարեկան հասակում։

Սվետլաննա Սարգսյան՝ Արվեստաբանության դոկտոր

 

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Мишель Петросян: “По следам Эа”

June 10th, 2014
by
under Статьи на русском.
No Comments.

Последний концерт Филармонического оркестра Армении не иначе как событийным не назовешь: сразу два новых международных имени стали достоянием ереванских слушателей. Это 21-летний французский пианист, лауреат второй премии бельгийского конкурса им.Королевы Елизаветы (2013) Реми Женье и победитель того же конкурса по специальности “композиция” Мишель Петросян (Франция ).

То, что сочинения армянских композиторов стали все чаще фигурировать на международных конкурсах, фестивалях, более того – в репертуаре солистов и коллективов разных стран мира, ныне воспринимается в порядке вещей, ведь последние десятилетия прошлого века стали временем международного признания целой плеяды наших композиторов. И все же победа на престижном конкурсе сорокалетнего уроженца Еревана Мишеля (Мушега) Петросяна наполняет всех гордостью за яркую индивидуальность, нашедшую в сложных процессах европейской, в частности, французской, музыки ту творческую нишу, что отвечает интересам как его представляющей страны, так и родной Армении.

Мировая премьера созданной в 2012 г. пьесы “По следам Эа” (In the Wake of Ea), по своему жанру являющейся концертом для фортепиано с оркестром, состоялась в 2013 г. во Дворце изящных искусств Брюсселя на галаконцертах 12-ти призеров конкурса и сразу же была записана на CD. Солировал лауреат первой премии, феноменальный пианист Борис Гилтбург из Израиля, знакомый ереванцам по прошлогодним гастролям. На сей раз с армянскими филармониками под руководством заслуженного деятеля искусств РА Эдуарда Топчяна выступил Реми Женье, чья экстраординарная музыкальная утонченность непроизвольно вызвала параллели с Сергеем Хачатряном, победившем на том же конкурсе в 2005 г.

Пьеса “По следам Эа” возникла в результате профессионального интереса композитора к древневосточным цивилизациям, прежде всего – вавилонской (после переезда в Париж в начале 1990-х годов Петросян начал осваивать не только технику композиции, но и музыкально-теоретические науки, включая этномузыкологию). Эа (или Энки) – бог мировых вод, покровитель мудрости, ремесел и искусств, вместе с Ану (бог неба) и Энлилем (бог воздуха) входил в троицу шумерского пантеона.

Мифологическое присутствие в пьесе Петросяна сродни эстетике французского искусства, в музыке идущая от Дебюсси – прародителем авангардизма XX в. Все ведущие композиторы, в их числе Мессиан, Ксенакис, Булез, Дюсапен, так или иначе абстрагировали идеи Дебюсси. Эта линия, родственная и армянской музыке (от Комитаса до современных композиторов), сформировала определенный контекст архитектуры фонизма, где звуковые сооружения таят в себе раз-личные внемузыкальные смыслы, обогащающие музыкально-акустические.

Такова и замечательная партитура Петросяна – стройная по форме, однородная по стилю, изобретательная по ритму, логичная по звуковому строению. Исходящие от партии солирующего рояля импульс и замыкание развития (как и в пьесе “Взрыв” П.Булеза) сообщали произведению свободное дыхание – качество, свидетельствующее об особом даровании автора музыки.

Главный проводник идей композитора Реми Женье отточенностью звуковых россыпей и постоянно вибрирующихся, эманирующих красок привнес в исполнение чисто французский рационализм, интуитивно улавливаемый армянскими филармониками. Хочется, чтобы это сочинение вновь прозвучало в Ереване: такого стиля музыка должна занять свое место в репертуаре оркестра.

Следом за пьесой Петросяна Р.Женье солировал в Фортепианном концерте N20 ре минор Моцарта, интерпретация которого была идеально поддержана ГФОА под руководством Топчяна. Все музыкальное повествование пианист вел как бы от своего лица, сохраняя кристальную прозрачность звука как в быстрых, так и в медленной частях. Главное, что царил моцартовский витальный дух – особая живительность музыки, преодолевающей внутреннее сопротивление материала, в силу чего интерпретация Женье была воспринята аудиторией концертного зала “Арам Хачатурян” как заново прочитанная книга.

СВЕТЛАНА САРКИСЯН, доктор искусствоведения

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer