Archive for January 18th, 2013

Ֆիլհարմոնիկը համալրվեց ևս մեկ «լեգեոներով»

January 18th, 2013
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը համախմբվեց երկրորդ «լեգեոներով», որը իսպանացի պիկոլո ֆլեյտահար Սառա Կարմեն Ուռենան է:

Այս մասին ԳԱԼԱ-ի թղթակցին հայտնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: «Նա այսօր եկավ փորձի, հիանալի նվագում է: Մեր հիմնական խնդիրն է` հնարավորինս բարձրացնել նվագախմբի կատարողական որակը, և մենք այդ ճանապարհին ենք»:

Ըստ մաեստրոյի, այս պահին նվագախմբում արտահոսք չկա, նույնիսկ արդեն ներհոսք է:

«Այս տարի, կարծում եմ, որ այս քանակը հասնելու է վեցի, ծրագիրն այնպես է, որ 11 լեգեոներ պետք է ունենանք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեռ 2011 թ-ին Էդուարդ Թոփչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ այսօր երաժիշտների մեծ արտահոսք է սկսվել: Արդյունքում նվագախումբը համալրողներ չկան: Բացի դրանից, որակապես աչքի չի ընկնում նաև Կոնսերվատորիան, քանի որ լավ երաժիշտներ չի տալիս: 2012 թ-ից նվագախմբի շարքերը համալրեց իսպանացի գալարափողահար Էնրիկ Կամարասա Ցիֆրեսը, որը նաև երեխաներին է դասավանդում:

Սոնա Խաչատրյան

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (4 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: +1 (from 3 votes)

spacer