Archive for January, 2013

Пианист Бернд Глемзер выступит в Ереване

January 31st, 2013
by
under Статьи на русском.
No Comments.

1 февраля известный пианист Бернд Глемзер (Германия) и Государственный филармонический оркестр Армении дадут концерт в Ереване. В программу включены Рахманинов (Концерт для фортепиано с оркестром №3) и Шостакович (Симфония №10).

Как признался худрук и главный дирижер оркестра Эдуард Топчян на пресс- конференции 30 января, Глемзер является одним из его любимых солистов.  По его словам, пианисту особенно удаются именно сложные произведения. В их число входит и Симфония №10 Шостаковича, которая прозвучит на предстоящем концерте. Топчян обратил внимание на то, что 1 февраля перед ереванскими зрителями выступит и новый легионер оркестра – флейтистка Сара Кармен Уренья Кабриера. Напомним, что первым иностранцем, пополнившим ряды ГФОА, стал испанский вальторнист Энрик Камараса Цифрес.

Бернд Глемзер уже в пятый раз приезжает в Армению. Пианист является лауреатом ряда престижных музыкальных конкурсов Италии, Испании, Германии, Канады и других стран. Интересным фактом его творческой биографии является то, что его запись Концерта №2 для фортепиано Рахманинова была включена в фильм “Человек-паук 3″.

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Ֆիլհարմոնիկը համալրվել է իսպանացի «լեգեոներներով»

January 26th, 2013
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Իսպանացի երաժիշտները կստեղծագործեն Հայաստանում:

Իսպանացի երաժիշտները կստեղծագործեն Հայաստանում:

Ժամանակակից աշխարհում հին հռոմեական լեգեոներական ավանդույթները վաղուց կիրառվում են սպորտում եւ արվեստում: Եթե Հայաստանն այն արագ ներմուծեց սպորտ, ապա մշակույթում, մասնավորաբար՝ երաժշտարվեստում առաջին նշանները նոր-նոր են ի հայտ գալիս: Նշենք, որ վերջին շրջանում Հայաստան ժամանած հյուրախաղորդ մեծանուն երաժիշտները «Առավոտի» հետ զրույցում առաջինը զարմանքով փաստում էին հայաստանյան նվագախմբերի բացառապես տեղացի երաժիշտներից բաղկացած լինելը:

2012-13թթ. համերգաշրջանի սկզբում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) համերգներին իր մասնակցությունը բերեց իսպանացի գալարափողահար Էնրիկ Կամարասա Սիֆրեսը: Ամանորի տոներից հետո էլ ՀՊՖՆ-ն համալրվել է եւս մեկ իսպանացի երաժշտով՝ ֆլեյտահար Սառա Ուրենա: ՀՊՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի փոխանցմամբ, եվրոպացի երաժիշտները ստացել են մեկ տարվա կեցության կարգավիճակ եւ նրանց հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր: Աշխատավարձի չափն էլ ընդհանուր հիմունքներով է, իսկ նրանց օթեւանի հարցն էլ հոգացել է հովանավորը (անունը չնշեց): ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը մեր հարցին ի պատասխան՝ թե ի՞նչ անհրաժեշտություն կար հրավիրել եվրոպացի երաժիշտների, այն դեպքում, երբ Երեւանի կոնսերվատորիան ավարտած բարձրակարգ երաժիշտներից շատերն ունեն մշտական աշխատանքի կարիք, դիրիժորը պատասխանեց. «Աշխարհում չկա մի նվագախումբ, որը բաղկացած լինի մեկ ազգի ներկայացուցիչներից: Որոշել եմ Ֆիլհարմոնիկը համալրել 11 լեգեոներ երաժիշտներով: Մեր նվագախմբի 120 երաժիշտներից 109-ը տեղացի են, 11-ը՝ արտերկրից: Նման որոշման եմ եկել եվրոպական տարբեր նվագախմբեր ղեկավարելուց հետո: Զգացել եմ, թե ինչպես, ասենք, մեծամասնություն կազմող գերմանացի երաժիշտների շրջապատում մոտ մեկ տասնյակ արտերկրից հրավիրվածների հետ փորձերը ավելի հետաքրքիր են ընթանում: Չէ՞ որ արդեն միմյանց հետ «խոսում» են տարբեր դպրոցների ներկայացուցիչներ»: Մեր զրուցակիցը ասաց նաեւ, որ ինքն է որոշում, թե նվագախմբի որ օղակն է անհրաժեշտ «ուժեղացնել», հավելելով, որ Սառան ֆլեյտահար է, բայց հիանալի է տիրապետում պիկոլո (փոքր) ֆլեյտային, մանրամասնելով, որ իր համոզմամբ՝ ֆլեյտան եւ պիկոլո ֆլեյտան տարբեր են: Թոփչյանն ասաց նաեւ, որ Էնրիկն արդեն ունի 2 աշակերտ, մանկավարժի դեր է սպասվում նաեւ Սառային. ՀՊՖՆ-ին կից ակադեմիա է հիմնվելու:

Մեզ հետ զրույցում իսպանացի երաժիշտներն ասացին, որ ֆիլհարմոնիկում աշխատելու հրավերը ստացել են հենց Թոփչյանից՝ Իսպանիա կատարած նրա հյուրախաղերի ժամանակ: Երկուսն էլ երաժշտական բարձրագույն կրթությունը ստացել են իրենց հայրենիքում, Էնրիկն աշխատել է ինչպես տեղի, այնպես էլ Գերմանիայի տարբեր նվագախմբերում: Ինչ վերաբերում է Սառային, նա էլ, բացի Իսպանիայի նվագախմբերից, աշխատել Նյու Յորքում եւ Լոնդոնում: Օտարերկրացի այս երիտասարդները հայ կոմպոզիտորներին առանձնապես ծանոթ չեն, բացի Խաչատրյանից, Միրզոյանից ու Լեգրանից: Սառան նշեց, որ քանիցս կատարել է «Սուսերով պարը»՝ փոխադրած ֆլեյտայի համար: Ասաց նաեւ, որ դեռեւս 7 տարեկանում գնելով առաջին CD-ն, ուշադիր կարդացել է ցանկը, որ անպայման տեղ գտած լինի Խաչատրյանի երաժշտությունը: Իսպանացիները խոստովանեցին, որ հիացած են հայ հանդիսատեսով: Սառան նշեց, որ հայերը նման են իսպանացիներին, բայց կարծես բոլորն անխտիր պատրաստ են մեկմեկու օգնության ձեռք մեկնել, ինչը ողջունելի է: Էնրիկից հետաքրքրվեցինք, թե շուրջ կես տարի Երեւանում է. ի՞նչ առաջարկով հանդես կգար՝ հայաստանյան դասական երաժշտական կյանքը էլ ավելի աշխուժացնելու նպատակով: «Կուզեի, որ այստեղ նույնպես գործեր աբոնեմենտային համակարգը, ինչն աշխարհում վաղուց ընդունված է»,- ասաց նա: Կեսկատակ-կեսլուրջ էլ հարցրինք, թե ինչպե՞ս է, որ մերոնք ձգտում են Արեւմուտք, իսկ իրենք եկել են Հայաստան: Մեր զրուցակիցները նախ նշեցին, թե քանի տարի կաշխատեն մեզ մոտ՝ չգիտեն, բայց այն, որ ժամանակը ռացիոնալ կօգտագործեն, որպեսզի ծանոթանան հնագուն քաղաքակրթության օրրան Հայաստանին, անկասկած է:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Ֆիլհարմոնիկը համալրվեց ևս մեկ «լեգեոներով»

January 18th, 2013
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը համախմբվեց երկրորդ «լեգեոներով», որը իսպանացի պիկոլո ֆլեյտահար Սառա Կարմեն Ուռենան է:

Այս մասին ԳԱԼԱ-ի թղթակցին հայտնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: «Նա այսօր եկավ փորձի, հիանալի նվագում է: Մեր հիմնական խնդիրն է` հնարավորինս բարձրացնել նվագախմբի կատարողական որակը, և մենք այդ ճանապարհին ենք»:

Ըստ մաեստրոյի, այս պահին նվագախմբում արտահոսք չկա, նույնիսկ արդեն ներհոսք է:

«Այս տարի, կարծում եմ, որ այս քանակը հասնելու է վեցի, ծրագիրն այնպես է, որ 11 լեգեոներ պետք է ունենանք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեռ 2011 թ-ին Էդուարդ Թոփչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ այսօր երաժիշտների մեծ արտահոսք է սկսվել: Արդյունքում նվագախումբը համալրողներ չկան: Բացի դրանից, որակապես աչքի չի ընկնում նաև Կոնսերվատորիան, քանի որ լավ երաժիշտներ չի տալիս: 2012 թ-ից նվագախմբի շարքերը համալրեց իսպանացի գալարափողահար Էնրիկ Կամարասա Ցիֆրեսը, որը նաև երեխաներին է դասավանդում:

Սոնա Խաչատրյան

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (4 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: +1 (from 3 votes)

spacer