Archive for November, 2012

ՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԳՉՈՒՀԻՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ Է ՔԱՂՑԿԵՂԸ

Vlad MouradyanNovember 3rd, 2012
by
under Uncategorized, Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը շարունակում է իր 2012-2013 թվականների համերգաշրջանը: Երեկ, նոյեմբերի 2-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կայացավ համերգ`աշխարհահռչակ երգչուհի ԱՐԱՔՍ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ (սոպրանո ) եւ ավստրալացի օպերային երգչուհի ԼԻԶԱ ԲԵԼԼԻ (սոպրանո ) մասնակցությամբ, ով ի դեպ, Ա. Մանսուրյանի ուսանողուհին է եղել:
Սա Լիզա Բելլի առաջին այցն է Հայաստան. <<Երազել եմ գալ Հայաստան ու տեսնել Արարատ լեռը>>,- բեմից ասաց երգչուհին` հավելով, որ, երբ Մանսուրյանն իրեն կոնյակ է նվիրել Արարատ անունով, անակնկալի է եկել: Բանն այն է, որ Լիզա Բելլը ծնվել է Արարատ անունով Ավստրալիայի Վիկտորիա նահանգի բնակավայրում:
Համերգի ընթացքում` մաեստրո Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ հնչեցին
Պուչինի, Կաչինի, Մոցարտ, Դվորժակ, Դելիբ, Ռոսինի, Պորպորա, Բելինի, Կանաչյան, Կոմիտաս: Իսկ համերգի ավարտին`‎Ռիտա Սարգսյանի հեղինակած <<Հույսի նավակ>> կամ (<<Մենք արեւ ենք միասին>>) երգը:
Նշենք, որ համերգի ողջ հասույթը կտրամադրվի <<Նվիրիր կյանք>> բարեգործական հիմնադրամին: Ավստարալացի լայն ճանաչում ձեռք բերած երգչուհին, ինչպես պարզվեց, առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, սակայն կարողացել է հաղթահարել քաղցկեղը: Այս համերգով Լիզա Բելլը ցանկացել է օգնել քաղցկեղով եւ արյան հիվանդությամբ տառապող հայ մանուկներին: Ի դեպ, մինչ Հայաստան գալը օպերային երգչուհիները Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ մասնակցել են բարեգործական համերգին:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: +1 (from 1 vote)

Tags:.

spacer