Archive for April, 2012

Տարօրինակ ազգի տարօրինակ ճակատագիր

Karine HarutyunyanApril 25th, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Ինչպես միշտ, այս տարի էլ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հատուկ ելույթ կունենա` ոգեկոչելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Այսօր ՀՊՖՆ-ն հանդես կգա համերգով, որի ժամանակ կհնչի Ռոսինիի«Stabat Mater» ստեղծագործությունը: Համերգին մասնակցում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան): Որպես մենակատարներ` հանդես կգան հայազգի հռչակավոր մեներգիչներ Կարինե Բաբաջանյանը՝ սոպրանո (Գերմանիա), Ջուլիետ Գալստյանը` մեցցո-սոպրանո (Շվեյցարիա), Պերճ Քարազյանը` տենոր (Հայաստան), Հայկ Դեինյանը` բաս (Գերմանիա): Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը: Համերգն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և «Փյունիկ» համահայկական հիմնադրամի` «100 համերգ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին» ծրագրի շրջանակներում: (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

Հայկական նոտաներ` Մոցարտի եւ Բեթհովենի գործերում

Karine HarutyunyanApril 16th, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը հանդես եկավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգով: Շուրջ երկու ժամ հայ հանդիսատեսը կտրվեց առօրյայից` ունկնդրելով Մոցարտի 38-րդ եւ Բեթհովենի 2-րդ սիմֆոնիաները: (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 2.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: +1 (from 1 vote)

Tags:, .

spacer

Ֆիլհարմոնիկը Stabat Mater-ով հարգեց Տիրոջ խաչելության հիշատակը

April 6th, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղղեկ և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ավանդական է դարձրել իրադարձային ելույթները: Այդպես արդեն քանի տարի Սուրբ Ծննդի տոնականությունը անբաժանելի է Ֆիլհարմոնիկի ներկայացրած «Մարդուկ-ջարդուկից» (Щелкунчик): Այս անգամ ի հիշատակ Տիրոջ Խաչելության նվագախումբը ներկայացրեց Պերգոլեզիի և Պուլենկի Stabat Mater-ները: Stabat Mater-ը Աստվածամորը ձոնված երաժշտական երկ է, որի առաջին մասում ներկայացվում են Մարիամ Աստվածածնի տառապանքները Քրիստոսի խաչելության ժամանակ: Իսկ 2-րդ մասում մեղսավորը ջերմագին խնդրում է իրեն դրախտի արժանացնել հետմահու կյանքում: (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer