Archive for February, 2012

Ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի կշարունակի կատարել հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները

Sona KhachatryanFebruary 22nd, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի կներկայացնի հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ինչպես մամլո ասոիլիսի ժամանակ նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, այս տարի սպասվում են Վարդան Աճեմյանի, Մելիք Մավիսակալյանի նոր ստեղծագործությունների պրեմիերաները, ինչպես նաև Երվանդ Երկանյանի «Կայսր» և Վաչե Շարաֆյանի «Աբգար թագավոր» օպերաների պրեմիերաները և այլ ստեղծագործություններ:

Թոփչյանը դասական երաժշտության սիրահարներին խորհուրդ է տալիս չմտածել, որ եթե հեղինակները ժամանակակից են, ապա նրանց ստեղծագործությունները դժվար է լսել: Նա հիշեցնում է, որ դասական երաժշտությունը միայն Մոցարտ չէ:

22 փետրվարի 2012

http://www.panarmenian.net/arm/news/95212/

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer

«Մուտքը գրքով» միջոցառմանը միացել է Հայաստանի ֆիլհարմոնիկը

Sona KhachatryanFebruary 16th, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Փետրվարի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, «Մուտքը գրքով» միջոցառումների շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) համերգը: Յուրաքանչյուր ոք ինքը կընտրի իր ցանկացած տեղը և կարգը:

Համերգում հնչելու են Յոհան Շտրաուսի «Չղջիկը» օպերետի նախերգանքը, Բերնսթայնի «Կանդիդ» նախերգանքը և Չայկովսկու Սյուիտը «Կարապի լիճ» բալետից: Համերգի դիրիժորն է Վարդան Հակոբյանը:

Փետրվարի 16-18-ին Հայաստանի մի շարք թատրոններում, համերգասրահներում և թանգարաններում իրականացվող միջոցառումներին յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել` նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գիրք: Հավաքված գրքերը կնվիրվեն սահմանամերձ համայնքային գրադարաններին:

http://www.panarmenian.net/arm/news/93912/

16 փետրվարի 2012

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Փոքր, աղքատ երկիր, կեղտոտ փողոցներ եւ տաղանդավոր մարդիկ

Karine HarutyunyanFebruary 13th, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական համերգից հետո հանդիսատեսներից շատերը հավաքվել էին«Արամ Խաչատրյան» համերգասրահի շքամուտքում եւ քննարկում էին, թե ինչպես անցավ համերգը: Համերգը վատ չէր էլ կարող անցնել. բեմում ֆիլհարմոնիկի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) հետ հանդես եկավ հռչակավոր ջութակահար Նիկոլայ Մադոյանը: (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: +1 (from 1 vote)

Tags:, .

spacer

Կայացավ Նիկոլայ Մադոյանի ելույթը Պետական Ֆիլհարմոնիկի հետ

February 13th, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Կայացավ այս տարվա` առայժմ ամենից սպասված համերգային իրադարձություններից մեկը` հռչակավոր ջութակահար Նիկոլայ Մադոյանի համատեղ ելույթը Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվետական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան): Մադոյանը (Գերմանիա) որպես մենակատար հանդես եկավ 1 կատարմամբ` փայլուն ներկայացնելով «Պագանինիի Ջութակի կոնցերտ նվագախմբի հետ թիվ 3» գործը: Հանդիսատեսը Մադոյանին առանց բիս նվագելու բաց չթողեց: (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer