Archive for 'Uncategorized'

ԹՈՓՉՅԱՆԸ ՉԻ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ…

Vlad MouradyanDecember 18th, 2011
by
under Uncategorized, Հայերեն հոդվածներ.
No Comments.

 

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԸ հրավեր է ստացել եւ հունվար ամսին պատրաստվում է մեկնել Իսպանիա: Ինչպես օրերս կայացած ասուլիսի ժամանակ ասաց նա, ինքը գլխավոր հրավիրված դիրիժորի կարգավիճակում տարին երկու եւ ավելի ամիս կբացակայի հանրապետությունից: Նա առայժմ հրաժարվեց նշել նվագախմբի անվանումը, որի հետ այսուհետ աշխատելու է. դեռ բարձրաձայնելու իրավունք չունի: (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer

Դեկտեմբերյան լրատուն

December 3rd, 2011
by
under Uncategorized.
No Comments.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ուրախ է ներկայացնել իր դեկտեմբերյան ծրագրերը և մոտ ապագային վերաբերող ստեղծագործական նպատակները:

Սակայն մինչ ծրագրերին անցնելը, կցանկանայինք անդրադառնալ նոյեմբեր ամսին հաջողությամբ իրականացված մեր նախագծերին, որոնք նշանավորվեցին երկու կարևոր հոբելյանական միջոցառումներով. տեղի ունեցավ համերգ` նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 140-ամյակին, և համերգ-հանդիսություն` նվիրված մեր սիրելի Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ստեղծագործական կյանքի 50-ամյակին: Երկու իրադարձություններն էլ կայացան մեծ հաջողությամբ և ևս մեկ անգամ ապացուցեցին մեր նվիրվածությունը հայ երաժշտարվեստի մեծարմանը:

Դեկտեմբեր ամսին ծրագրում ենք իրականացնել մի քանի տպավորիչ միջոցառումներ և վստահ ենք, որ կրկին կմիանաք մեզ` միասին տոնելու մի քանի կարևոր առիթները:

Հախնազարյանների տաղանդաշատ ընտանիքը կմիավորվի մեզ հետ մեկ բացառիկ համերգում, որը բաց թողնելն անթույլատրելի է երաժշտասերիս համար: Այնուհետ` կներկայացնենք Բրիտանական երաժշտության համերգ` ի պատիվ ՀՊՖՆ-ի բարեկամ, դեսպան Չարլզ Լոնսդեյլի, ով եզրափակում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը:

Տարին կամփոփվի Ֆիլհարմոնիկի 85-ամյա հոբելյանին նվիրված շքեղագույն երեք համերգներով: Մասնավորապես, երկու անգամ կներկայացվի Պ.Ի. Չայկովսկու “Շչելկունչիկ” բալետի համերգային կատարումը (բեմադրիչ Սուքիաս Թորոսյան), որը արդեն մի քանի անգամ կայացել է լեփ-լեցուն սրահներում. տեղի կունենա ԳԱԼԱ համերգ, որտեղ որպես մենակատար մեզ կմիանա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Վեց համերգ միայն դեկտեմբերին

December 3rd, 2011
by
under Uncategorized.
No Comments.
ՀՊՖՆ-ի դեկտեմբերյան ծրագրերը հագեցած են լինելու:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) նոյեմբերին հաջողությամբ իրականացրեց երկու հոբելյանական միջոցառում. տեղի ունեցավ գեղեցիկ համերգ` նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 140-ամյակին, եւ համերգ-հանդիսություն` նվիրված մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ստեղծագործական կյանքի 50-ամյակին: (more…)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, .

spacer

Սպենդիարյանին վայելելու հերթական առիթը

Sona KhachatryanNovember 19th, 2011
by
under Uncategorized.
No Comments.

Երեկ` նոյեմբերի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կրկին հավաքվել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երկրպագուների հավատարիմ բանակը: Այս անգամ հավաքվելու առիթը հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 140 ամյակն էր: Նվագախումբն, այս անգամ, ղեկավարում էր Հարություն Արզումանյանը: (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer

Ո՞վ է նվիրելու ամենացանկալի նվերը` գործիքները…

November 18th, 2011
by
under Uncategorized.
11 Comments.

Այս տարի լրանում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմավորման 85-ամյակը: 

http://youth.am/index.php?lang=1&id=8249#.TsTCUZFjGdA.facebook

Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնն արդեն 5-րդ անգամ էր անցկացվում: Այս տարի այն նվիրված էր ՀՀ անկախության 20 եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 85-ամյակներին: Փառատոնը տեւեց սեպտեմբերի 9-ից մինչեւ հոկտեմբերի 12-ը, եւ դրա ընթացքում հնչեցին նաեւ մի քանի պրեմիերաներ: Ի դեպ, Երվանդ Երկանյանի «Հերոսական ռապսոդիան» էլ հատուկ 20-ամյակի առթիվ էր գրվել: (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:, , .

spacer

ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆ. ՙԳՆԱՑԵՔ, ԳՈՐԵՆՇՏԵՅՆԻՆ ԱՍԵ°Ք, ՈՐ ՄԵՆՔ ԱՈՒԼ ՉԵՆՔ՚

Vlad MouradyanNovember 1st, 2011
by
under Uncategorized, Հայերեն հոդվածներ.
No Comments.

Օրերս ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) հանդես եկավ 2010-2011թթ. համերգաշրջանի եզրափակիչ համերգով: ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց. ՙՀամերգաշրջանի եզրափակիչը որոշեցինք նվիրել երիտասարդ թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթի 1-ին մրցանակակիր ՆԱՐԵԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻՆ՚: Պարոն Թոփչյանը շեշտեց, որ չի ցանկանում այնպիսի տպավորություն թողնել, թե Նարեկի հետ համատեղ համերգ կազմակերպելու պատճառը Չայկովսկու մրցույթում հաղթանակն էր, թեեւ այն շատ ուրախալի փաստ է: (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer