Archive by Author

Ուզում եմ, որ մարդիկ ավելի ու ավելի ուղղվեն դեպի արվեստը. Էդուարդ Թոփչյան

Sona KhachatryanJanuary 10th, 2017
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

2016-ը ոչ միայն Ֆիլհարմոնիկի, այլև մեր ողջ երկրի համար իրադարձություններով հագեցած տարի էր,-Culture.AM-ի հետ զրույցում նշում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը,-չեմ կարող առաջինը չանդրադառնալ ապրիլյան դեպքերին, որոնք ցնցեցին մեզ բոլորիս. ապրիլի 9-ին Կասկադում բացօթյա մեծ համերգ ու դրամահավաք կազմակերպեցինք՝ փորձելով մեր ուժերի ներածին չափով օգնել զոհված զինծառայողների ընտանիքներին:

Երկրի Ազգային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը տարվա իրադարձություններից առանձնացնում է հունիսին Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցելությունը Հայաստան,որի ժամանակ իր ղեկավարությամբ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած էկումենիկ արարողություն՝ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը, որը 10-րդ անգամն էր անցկացվում ու նվիրված էր ՀՀ Անկախության 25-ամյակին:

-Թերևս ամենակարևոր իրադարձությունը ֆիլհարմոնիկցիներիս համար մեր նվագախմբի 90-ամյակին նվիրված մեծ համերգն էր: Մեզ հետ էին աշխարհի ամենամեծ հայ երաժիշտներից վեցը՝ Հասմիկ Պապյանը, Սերգեյ Խաչատրյանը, Բարսեղ Թումանյանը, Նարեկ Հախնազարյանը, Վահագն Պապյանը և Ալեքսանդր Չաուշյանը նաև բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր:

Անդրադառնալով ձեռքբերումներին՝ նվագախմբի դիրիժորը փաստում է՝ դրանք մշտապես կապված են նվագախմբի ավելի ու ավելի բարձր կատարողական որակի հասնելու հետ.

-Այդ առումով կարող եմ փաստել, որ այս տարի էլ իմ ակնկալիքներն արդարացան:  Ձեռքբերումներից ուզում եմ նշել նվագախմբի  մասնակցությունը «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնին Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնի բեմում:ՈՒր մեկնել էինք անձամբ մաեստրո Վալերի Գերգիևի հրավերով:  Մեզ համար շատ կարևոր էին երկու օպերաների՝ Պուչինիի «Բոհեմ»-ի և Վերդիի «Ռիգոլետո»-ի թատերականացված համերգային կատարումները:

Մաեստրոն նշում է՝ նվագախմբի առանցքային ուղղություններն առաջ են եկել տասնյակ տարիներ առաջ (նվագախմբի ստեղծման օրից) և տարեցտարի պարզապես ավելի մշակվել ու ավելի նպատակային են դարձել:

-Այսինքն՝ մենք շարունակելու ենք մեր համերգները նույն հաճախականությամբ՝ փորձելով բարձրացնել ունկնդրի մշակութային և երաժշտական պատրաստվածությունն ու ճաշակը: Սա է ընկած մեր գործունեության առանցքում, սա է մեր գերնպատակը, մեր առաքելությունը: Իսկ 2017-ի հետ կապված՝ շատ նպատակներ ու սպասումներ ունենք.մի քանի հյուրախաղային ուղղություններ  դեպի Իսպանիա, Գերմանիա, Իտալիա և Չինաստան:

Խոսելով Ամանորի մասին՝ Է.Թոփչյանն անկեղծանում է՝ շատ է սիրում այս տոնը. «այն շատ լուսավոր ու դրական է: Տոնի խորհուրդը հենց այդ լուսավորության և նորի՝ ավելի լավի սպասումի մեջ եմ տեսնում»:

Մաեստրոն իր տոնական բարեմաղթանքում առաջինն առանձնացնում է խաղաղությունը.

-Ուզում եմ, որ խաղաղություն տիրի մեր երկրում՝ իր բոլոր իմաստներով ու դրսևորումներով, որ առաջին հերթին մարդկանց հոգիները լցվեն խաղաղությամբ ու բարությամբ: Ուզում եմ, որ մարդիկ ավելի ու ավելի ուղղվեն դեպի արվեստը, մասնավորապես դեպի դասական երաժշտությունը: Մենք էլ մեր գործով փորձում ենք նպաստել դրան:

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Հայտնի ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը դարձել է «Գրեմմի»-ի հաղթող

Sona KhachatryanFebruary 11th, 2013
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հայազգի աշխարհահռչակ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանն արժանացել է աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներից մեկին`«Գրեմմի»-ի:

Ալտահարուհին ծնվել է Դեթրոյթ քաղաքում և համարվում է աշխարհի լավագույն ալտահարներից մեկը:

Մրցանակը հանձնվել է «Լավագույն դասական սոլո»  անվանակարգում` Կուրտագի և Լիգետիի կատարման համար:

Հիշեցնենք, որ մեր հայրենակցուհին վերջին անգամ Հայաստան էր ժամանել 2012 թ-ին` մեր երկրի ամենահեղինակավոր երաժշտական փառատոնին` «Երևանյան հեռանկարներ»-ին մասնակցելու նպատակով:  Նա, որպես մենակատար, հանդես է գալիս Նյու Յորքի, Բեռլինի, Վիեննայի, Լոնդոնի, Միլանի Մյունհենի և Տոկիոյի ճանաչված նվագախմբերի հետ` Ռիկարդո ՇայիիՔրիստոֆ ԷշենբախիՌիկարդո Մուտիի և այլ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ:

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (2 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: +1 (from 1 vote)

spacer

Նարեկացու «Հավուն-հավունը»` իտալացի թավջութակահարի կատարմամբ

Sona KhachatryanSeptember 27th, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահը կրկին մարդաշատ էր: Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգն էր, որն աչքի ընկավ հյուրերի առատությամբ:

Համերգի առաջին մասում ելույթ ունեցավ բրիտանացի Էշլի Վոսը, որը Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ներկայացրեց Շոպենի դաշնամուրի երկրորդ կոնցերտը: Վոսի կատարումը ջերմ ընդունվեց, և մի քանի անգամ նա «ստիպված» եղավ վերադառնալ բեմ և խոնարհվել հայ հանդիսատեսի առջև:

Համերգի երկրորդ մասում ելույթ ունեցավ Դայշին Կաշիմոտոն, որը նույնպես առաջին անգամը չէր Հայաստանում: Նա ներկայացրեց Շոստակովիչի Ջութակի կոնցերտը: Դայշինը լարված պահեց հանդիսատեսին մինչև վերջ, և բուռն ու հոտընկայս ծափահարություններով ընդունվեց նրանց կողմից: Այս կատարումից ևս ընդմիջում եղավ. համերգը եռամաս էր: հանդիսատեսը ընդմիջումների ժամանակ ևս ակտիվ էր, հնչում էին կարծիքներ ու հարցեր: Արդյո՞ք երրորդ մասում կլինի մի այնպիսի բան, որը չի փչացնի նախորդ կատարման հրաշալի տպավորությունները:

Ներս մտավ իտալացի թավջութակահար Մարիո Բրունելլոն և ֆիլհարմոնիկի հետ սկսեց նվագել Դվորժակի թավջութակի կոնցերտը: Նա նույնպես արժանացավ հոտընկայս ծափահարությունների: Սակայն Բրունելլոն անակնկալ էր պատրաստել հայ երաժշտասերներին: Նա դուրս եկավ «բիսի» և կատարեց շատ հարազատ մի մեղեդի` Նարեկացու «Հավուն-հավուն» շարականը: Կատարումից մի քանի վայրկյան անց դահլիճը «պայթեց» ծափահարություններից: Հանդիսատեսը նրան չէր ցանկանում բաց թողնել, և նա ստիպված էր ևս մեկ անգամ դուրս գալ «բիսի»:

Երաժիշտը համերգից հետո կիսվեց իր տպավորություններով և զգացումներով PanARMENIAN.Net ի թղթակցի հետ: «Ես մեկ անգամ լսեցի «Հավուն» ստեղծագործությունը և շոկի մեջ ընկա: Դա մի քանի տարի առաջ էր: Ես լսեցի այն դուդուկահար Գևորգ Դաբաղյանի կատարմամբ, և անբացատրելի տպավորության տակ գնացի տուն և անհապաղ սկսեցի փորձել: Ես ամեն տեղ նվագում եմ «Հավունը» և հրաշալի մթնոլորտ է ստեղծում»:

Հիշեցնենք, որ Բրունելլոն 2011 թ-ին Չայկովսկու անվան մրցույթի ժյուրիի կազմում էր, և հենց սկզբից չէր թաքցնում իր համակրանքը Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Հախնազարյանի հանդեպ:

Համերգի մյուս մասնակից Դայշին Կաշիմոտոն ասաց, որ շատ է սիրում Հայաստանը և միշտ սիրով է գալիս Երևան: Նա խոստացավ, որ անպայման կվերադառնա:

Էշլի Վոսը, որ մինչ այս համերգը ելույթ էր ունեցել Ալեքսանդր Չաուշյանի և Բորիս Բրովցինի հետ Բաբաջանյանի տրիոյով, ասաց որ արդեն 6-րդ անգամ է Հայաստանում, և սիրում է հանդիպել հայ հանդիսականի հետ, որն իր համար շատ հարազատ է դարձել:

 

Սոնա Խաչատրյան

 

 

http://www.panarmenian.net/arm/news/124665/

 

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Квартет имени Бородина: Выдающиеся музыканты, бывшие самыми обычными детьми

Sona KhachatryanSeptember 27th, 2012
by
under Статьи на русском.
No Comments.

Квартет имени Бородина не нуждается в представлении. Музыкантов одного из старейших квартетов мира знают любители классической музыки во всем мире. На днях они побывали в Ереване. Об их творчестве знает весь мир, именно поэтому PanARMENIAN.Net решил поинтересоваться, какими они были в школьные годы, чем они интересовались, какие у них были мечты…

Первая скрипка квартета, наш соотечественник Рубен Агаронян, с самого детства связывал свою жизнь с музыкой:

“Я с раннего детства занимаюсь только музыкой. Я хотел стать музыкантом, и мне нравится им быть. Если бы я не стал скрипачом, то, скорее всего, стал бы пианистом, но меня определили на скрипку и я об этом не жалею”.

Все мы в детстве хотим стать похожими на кого-то, и у нас были кумиры, однако у Агароняна кумиров в детстве не было:

“В детстве кумиров не замечаешь, так как кумиры приходят позднее, когда уже начинаешь соображать, что это такое. Я мечтал познакомиться со многими великими музыкантами. Например, с Коганом и Ойстрахом. Спустя время мне посчастливилось работать с ними, и можно сказать, что я частично осуществил свою мечту”.

Вторая скрипка квартета Сергей Ломовский с детства любит новогодние праздники, потому что…

“Во-первых, радовало присутствие елки, а потом можно было официально поздно ложиться спасть. Я не любил в детстве ложиться спасть, а тут совершенно на законных основаниях сидел с родителями и с гостями за одним столом до поздней ночи. Я очень любил этот праздник и сейчас люблю”.

Сергей затрудняется сказать, когда узнал, что Деда мороза не существует. По его словам, скорее всего, это произошло постепенно, и он не воспринял это болезненно.

“Самые любимые новогодние праздники, это те, которые отмечешь дома. По моему мнению, Новый год – это домашний праздник, с гостями, с друзьями, но дома. У нас всегда была живая елка, и я любил процесс ее покупки, «затаскивания» в квартиру сквозь коридор. Вообще, это был комплекс приятных хлопот”.

А вот альтист “Бородина” Игорь Найдин как и все дети своего поколения мечтал стать летчиком, и не очень любил ходить в музыкальную школу:

“Я никогда не хотел становиться музыкантом. Я, как и остальные дети, хотел стать летчиком или профессиональным водителем. Мы были самыми обыкновенными школьниками, думали об одном, делали другое. Я не мечтал быть капитаном дальнего плавания, я больше хотел летать, ездить. Ну, так и получается сейчас, только перелеты это не профессия, а образ жизни. Так-то и получилось, что образ жизни совпал с детскими мечтами”.

Оказывается, Игорь и потом не мечтал быть музыкантом:

“Я не знаю детей, которые в возрасте пяти шести лет сами бы сказали, что хотят стать музыкантами. Родители ставят тебя на этот путь, и это становится образом твоей жизни”.

Покажется немного странным, но виолончелисту Владимиру Бальшину в школе хорошо давалась математика, хоть и тяготел к музыкальным предметам.

“В школьные годы основное время уделялась музыке. Не могу сказать, что я был силен в математике, но она давалась мне легко, а вот с биологией я “не дружил”.

Владимир с улыбкой вспоминает, что он, как и все дети, в школьные годы любил пошалить:

“Я любил шутить, делать что-нибудь противное. Я помню, что в моем дневнике постоянно красной ручкой были написаны замечания, маму вызывали в школу за мое плохое поведение, звонили домой, жаловались. Учителя ругали, а мама меня защищала”.
Сона Хачатрян / PanARMENIAN News

http://www.panarmenian.net/rus/interviews/123356/

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer

Ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի կշարունակի կատարել հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները

Sona KhachatryanFebruary 22nd, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի կներկայացնի հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ինչպես մամլո ասոիլիսի ժամանակ նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, այս տարի սպասվում են Վարդան Աճեմյանի, Մելիք Մավիսակալյանի նոր ստեղծագործությունների պրեմիերաները, ինչպես նաև Երվանդ Երկանյանի «Կայսր» և Վաչե Շարաֆյանի «Աբգար թագավոր» օպերաների պրեմիերաները և այլ ստեղծագործություններ:

Թոփչյանը դասական երաժշտության սիրահարներին խորհուրդ է տալիս չմտածել, որ եթե հեղինակները ժամանակակից են, ապա նրանց ստեղծագործությունները դժվար է լսել: Նա հիշեցնում է, որ դասական երաժշտությունը միայն Մոցարտ չէ:

22 փետրվարի 2012

http://www.panarmenian.net/arm/news/95212/

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer

«Մուտքը գրքով» միջոցառմանը միացել է Հայաստանի ֆիլհարմոնիկը

Sona KhachatryanFebruary 16th, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Փետրվարի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, «Մուտքը գրքով» միջոցառումների շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) համերգը: Յուրաքանչյուր ոք ինքը կընտրի իր ցանկացած տեղը և կարգը:

Համերգում հնչելու են Յոհան Շտրաուսի «Չղջիկը» օպերետի նախերգանքը, Բերնսթայնի «Կանդիդ» նախերգանքը և Չայկովսկու Սյուիտը «Կարապի լիճ» բալետից: Համերգի դիրիժորն է Վարդան Հակոբյանը:

Փետրվարի 16-18-ին Հայաստանի մի շարք թատրոններում, համերգասրահներում և թանգարաններում իրականացվող միջոցառումներին յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել` նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գիրք: Հավաքված գրքերը կնվիրվեն սահմանամերձ համայնքային գրադարաններին:

http://www.panarmenian.net/arm/news/93912/

16 փետրվարի 2012

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Էդուարդ Թոփչյանն Ամանորը դիմավորելու է տանը, իր ձեռքով հավաքած տոնածառի մոտ

Sona KhachatryanDecember 29th, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը Նոր տարին դիմավորելու է իր տանը` Երևանում, իր ձեռքերով հավաքած տոնածառի մոտ: PanARMENIAN.Net � թղթակցի հետ զրույցում մաեստրոն նշեց, որ Նոր տարին եզակի հնարավորություններից է տանը լինելու, հետևաբար չի սիրում նշել այն տնից դուրս:

Թոփչյանը 2011 թվականը համարում է հաջողված տարի նվագախմբի համար: Նրանք նշեցին իրենց հիմնադրման 85-ամյակը, Հանրապետության Հրապարակում` Հայաստանի անկախության 20-ամյակը: Նրանց հետ համագործակցեցին հայտնի մի շարք օտարերկրյա և տեղացի երաժիշտներ:

Մաեստրո Թոփչյանը 2012 թ-ին ցանկանում է որ երկրում խաղաղություն լինի, իսկ հայ ժողովրդին մաղթում է լավ տրամադրություն, և որ տարին մի քիչ ավելի լավը լինի, քան այս տարին: Բացի դրանից նա մաղթում է մարդկանց ավելի լավ ապրելու հնարավորություն և հույսի ավելացում:

http://www.panarmenian.net/arm/news/87459/

 

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Բնությունը միշտ չէ, որ երեխաների վրա հանգստանում է

Sona KhachatryanDecember 10th, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Դեկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում դարձյալ տոնական մթնոլորտ էր: Դասական երաժշտության սիրահարները եկել էին ունկնդրելու Հախնազարյանների ընտանիքի 2 սերունդների ներկայացուցիչների համերգը Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին:
Համերգի առաջին մասում բեմ դուրս եկավ դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանը, ով առաջին իսկ պահից աչքի ընկավ գեղեցիկ և միևնույն ժամանակ համեստ հագուստով (մեր դաշնակահարուհիները սիրում են շքեղ զգեստի փեշերը փռել բեմի հատակին): Գայանեն հրաշալի ներկայացրեց Բեթհովենի դաշնամուրային կոնցերտը, ստիպելով հերթական անգամ հիանալ կոմպոզիտորով և ստեղծագործությամբ: Համերգը ղեկավարում էր մեր սիրելի մաեստրո Թոփչյանը: (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer

Սպենդիարյանին վայելելու հերթական առիթը

Sona KhachatryanNovember 19th, 2011
by
under Uncategorized.
No Comments.

Երեկ` նոյեմբերի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կրկին հավաքվել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երկրպագուների հավատարիմ բանակը: Այս անգամ հավաքվելու առիթը հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 140 ամյակն էր: Նվագախումբն, այս անգամ, ղեկավարում էր Հարություն Արզումանյանը: (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer

Ցուկերմանը մասնակցեց ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, այլ ոչ թե նվագախումբը ելույթ ունեցավ նրա հետ

Sona KhachatryanNovember 1st, 2011
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Ֆոտոշարքըhttp://www.panarmenian.net/arm/photoset/958/7569

Հոկտեմբերի 26-ին «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում Հայաստանում ելույթ ունեցավ աշխարհահռչակ ջութակահար Պինկաս Ցուկերմանը: Փառատոնի կազմակերպիչները այս առիթով 2 ասուլիս կազմակերպեցին, փաստը ակտիվորեն լուսաբանվեց ԶԼՄ-ներում: Եկավ համերգի օրը: Կազմակերպիչների ծանոթները յուրաքանչյուրը 7-10 առանց տոմսի մարդ ուղեկցեց դեպի համերգասրահ, լրագրողներին խոստացված տոմսերը լրագրողներին չհասան: Թե քանի մարդ տոմսով մտավ դահլիճ, պարզ չէ: Այնուամենայնիվ դահլիճը լեփ լեցուն էր, մինչև իսկ աստիճանների վրա նստած մարդիկ կային: (more…)

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

Tags:.

spacer